Պապի խնամքին մնացած փոքրիկը անսպասելի ծանր հիվանդացել է. նրանց մեր օգնությունն է անհրաժեշտ
Նարեկ Մարտոյանը ծնվել է 2002թ․նոյեմբերի 22-ին, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում, գտնվում է իր պապի՝ Յուրի Մարտոյանի խնամակալության տակ, քանի որ հայրը մահացել է։ Սովորում է 9-րդ դասարանում։
Սույն թվականի մայիսին երեխայի մոտ թուլություն, գունատություն և ոտքերի ցավ է նկատվել,պապը նրան անմիջապես բժշկի է տարել, որից հետո էլ պարզվել է, որ երեխան տառապում է Սուր լիմֆոբլաստային լեյկոզ (B common տարբերակ) հիվանդությամբ։
Իմանալով հիվանդության մասին պապը անմիջապես երեխային տեղափոխում է Երևան, Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական դիսպանսեր, որտեղ էլ նա գտնվում է հիմա։ Բուժումը բաղկացած է 4 /չորս/ փուլից, որից միայն ավարտվել է առաջին փուլը։ Սույն փուլի անցկացման համար ընդհանուր գումարը կազմել է 800.000 /ութը հարյուր հազար/ ՀՀ դրամ։
Քանի որ այժմ երեխայի լյարդը մեծացել է, երկրորդ փուլին դեռ անցնել չեն կարող։ Երեխայի լյարդը նորմայի բերելու համար արվում են լրացուցիչ բուժումներ։ Երեխայի մոտ կա ախորժակի կորուստ և չունի սնվելու ցանկություն։Նարեկին խորհոըրդ է տրվում անհապաղ տեղափոխել Գերմանիայի Դաշնություն,սակայն անհրաժեշտ գումարը չունենալու պատճառով չեն կարողանում մեկնել: Սիրելի հայրենակիցներ, եկեք օգնենք Նարեկին ապրել:
Արարատբանկում Նարեկի պապաիկի՝ Յուրի Մարտոյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝
ՀՀ դրամ` 15100118483900200
ԱՄՆ դոլար` 15100118483900101
ԵՎՐՈ` 15100118483900149
ՌԴ ռուբլի` 15100118483900158
SWIFT: ARMCAM22
Յուրի Մարտոյանի հեռախոսահամարն է՝ +37494 51-25-45:
https://www.youtube.com/watch?v=ERUtPVgtvCc