
Երեխաներն ապրում են առնետների, միջատների կողքին

Tsayg.am-ը գրում է. Գյումրիում հազարավոր ընտանիքների նման Սարգսյաններն ապրում են տնակային անբավարար պայմաններում: Թեպետ 1988-ի երկրաշարժից հետո պետության կողմից նրանք փոխհատուցվել են բնակարանով, այնուհանդերձ սոցիալական խնդիրների պատճառով բնակարանը վաճառել են ու գնել ժամանակավոր կացարան: Այսօր ծայրահեղ ծանր կենսապայմաններում է ապրում Սարգսյանների 7 հոգուց բաղկացած ընտանիքը. տարիների ընթացքում քայքայվել և բնակության համար անպիտան է դարձել նրանց ժամանակավոր կացարանը. այդ ծանր պայմաններում ծնվել ու մեծանում են տիկին Սուսաննայի 3 անչափահաս թոռները. 4 ամիս հետո կծնվի նաև տիկնոջ 4-րդ թոռը: