Էջմիածինցիները, պարզվում է, տևական ժամանակ է՝ չեն կարողանում օգտվել իրենց քաղաքի հիվանդանոցի սրտի էխոկարդիոգրաֆի ծառայությունից, սենյակը փակ է։ Արդյունքում՝ Էջմիածնի հիվանդանոցում բուժվող հիվանդները սրտի էխոկարդիոգրաֆի ծառայությունից օգտվելու համար ստիպված են լինում հասնել Երեւանի հիվանդանոցներից որևէ մեկը։
«Ես իմացա, որ հավաքվել էին գյուղում, բայց թե ինչ է եղել հետո, ես տեղյակ չեմ, բայց գյուղացիները բորբոքված էին»,- 168.am-ի հետ զրույցում` խոսելով Սառնաղբյուր գյուղում ստեղծված լարված իրավիճակի մասին՝ ասաց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 5-ին ժամը 12.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի` Եղվարդ քաղաքի ջրամատակարարումը:
Փոխարենը բացվեց ԵՊԲՀ վիրաբուժության 4-րդ ամբիոնը, որը ասեպտիկա է ուսուցանում շատ մակերեսայնորեն և իմիջիայլոց: Մեզ նաև հաջողվեծ պարզել, որ վերջինիս ամբիոնի վարիչը` պրոֆ. Մուշեղ Միրիջանյանը իր տղայի` ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Գագիկ Միրիջանյանի հետ զբաղված է շնամարտեր կազմակերպելով և շան առուծախով:
Բյուրականի գյուղապետ Զարզանդ Բաբայանը կայքի հետ զրույցում նշել է, որ տղամարդն ապրում էր կնոջ հետ, ունի նաև երեխաներ, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չեն բնակվում:
Գյումուշթեքինները Գյումրիում են: Սունահին, Սալիին, Էմմա Բաքոյանին և երեխաների խնամակալ Թիմուր Ուսոյանին ընդունել է քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նա հետաքրքրվել է երեխաների առօրյայով, Թիմուրի հետ խոսել փոքրիկների խնամքի հետ կապված խնդիրների մասին: Խնամակալը վստահեցրել է, որ չունեն ֆինանսական դժվարություններ ոչ խնամակալության հետագա ընթացքի, ոչ էլ երեխաների հետ կապված որևէ հարցում:
Մինչև 2015 թ. սեպտեմբերի 3-ը «ԱրմենՏել» ընկերությունը պարտավոր է արդիականացնել կամ այլ տեխնոլոգիական լուծումներով փոխարինել Հայաստանի մարզերում կոդի բաժանմամբ բազմակի մուտքի (CDMA) անլար տեխնոլոգիայի հիման վրա գործող հեռախոսագծերը` հնարավորություն ընձեռելով այդ հեռախոսագծերով ստանալու լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:
Քաջարանում հեպատիտ C-ով վարակված հիվանդները ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, հիվանդների բուժումը կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով:
Ինչպես գիտենք, Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով, ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ին կայացրած որոշմամբ, պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված 444 ընտանիքների տրամադրվելու են բնակարանների գնման վկայագրեր՝ երկու փուլով:
Հունվարի 21-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը խորհրդակցության էր հրավիրել ՀՀ մարզպետներին:
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի երիտասարդները հունվարի 19-ի երեկոյան մոմավառություն են անցկացրել հունվարի 12-ին Գյումրիում ոճրագործության պատճառով երեկ երեկոյան մահացած փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հիշատակին:
Լ. Բարսեղյանի խոսքով՝ ոստիկանները Գյումրի են եկել մարդկանց բողոքի ակցիաները կանխարգելելու նպատակով. «Փողոցներում, ռուսական զորամասերի մոտ… մտածում են, թե մարդիկ ինչ-որ բան պետք է անեն, բայց այդպիսի բան չկա, ջղայացած են, իհարկե, մարդիկ»:
Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն առաջարկել է ուղերձ հղել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կփոխհատուցի ՀՀ սահմանամերձ (սահմանապահ) համայնքներում բնակվող և պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող ուսանողների տվյալ կիսամյակի ուսման վարձը։
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցի մարդկանց հոսքը չի դադարում: Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանությունը ցնցել է ողջ Գյումրին:
Վիրաբուժական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված 60 նմուշից 13-ում (21.6%), ախտահանման որակի 60 նմուշից 5-ում (8.3%), մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված 40 նմուշից 8-ում (20%) հայտնաբերվել են շեղումներ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Գյումրիի Մյասնիկյան 188 տան բակից: Նշենք, որ տան դուռը փոխված է, որի վրա այժմ գրված է «13»: Այն կնքված է:
Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխան ունեցել է կտրած-ծակած վերքեր կրծքավանդակի շրջանում. վերքերից մեկը թափանցող է եղել, որի պատճառով երեխան վիրահատվել է:
Կոտայքի, Սևանի, Գավառի, Մարտունու, Սարավանի լեռնանցքի ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենիս-Կարճաղբյուր ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով:
Հունվարի 10-ին, ժամը 14.39-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին` Որոտան գյուղի մոտակայքում, մերկասառույցի հետևանքով արգելափակվել են մոտ 15 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 9-ին, ժամը 12.30-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին` ժամը 15:00-ի դրությամբ, Կոտայքի, Սևանի, Արթիկի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով:
Ձնաբքի հետևանքով փակ են Գեղարքունիքի մարզի Մաքենիս ախպրաձոր, Վարդենյաց լեռնանցքը, Կապան-Հատիս, Սոթք – Քարվաճառ և Աշոցք – Տաշիր ավտոճանապարհը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Նախագահը նախ ծանոթացել է Թումանյանի տարածաշրջանում գտնվող Մ-6-Թեղուտ 3,7 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, հանդիպում ունեցել Շնող և Թեղուտ համայնքների բնակիչների հետ, ապա մեկնել «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածք, ծանոթացել հանքավայրում իրականացված աշխատանքներին, այցելել Թեղուտի հանքահարստացուցիչ գործարան, որտեղ ներկա է գտնվել գործարանի շահագործման մեկնարկի արարողությանը: