ՀՀԿ-ականներն առաջարկում են Արթիկի ջրհեղեղից տուժածներին «վեդրո» տանել
Այսօր ԱԺ արտահերթ նիստի վերջում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արթիկում ջրհեղեղի հետևանքով 2 հասցեում ջուրը լճացել է և բնակիչներն ահազանգում են: Նա նշեց, որ պոմպեր են պետք ջուրը հեռացնելու համար, այդ մասին կառավարությունն ու ԱԻՆ-ը տեղյակ են:
«Բնակիչներն ահազանգում են, որ այդ լճացած ջուրը կարող է դառնալ պոտենցիալ վարակի աղբյուր: Պետք է հրատապ զբաղվել»,- ասաց Ն.Փաշինյանը:
ՀՀԿ-ական պատգամավորների շարքերից առաջարկ լսվեց` «վեդրո տար»:
«Կփորձենք օգնել, եթե դա այդպես է»,- իր հերթին նկատեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: