Կիրականացվի 1 միլիարդ 720 միլիոն դրամի ճանապարհաշինական աշխատանք
Գեղարքունիքի մարզում այս տարի ճանապարհաշինական բուն աշխատանքները կսկսվեն հուլիսից, երբ հայտարարված շինարարական մրցույթների արդյունքում հաղթած կազմակերպությունների հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր: Պետական բյուջեի միջոցներով այս տարի Գեղարքունիքի մարզում նախատեսվում է իրականացնել 1 միլիարդ 720 միլիոն դրամի ճանապարհաշինական աշխատանքներ, որից 720 միլիոն դրամը հատկացվել է ճանապարհների ամառային սպասարկման ապահովման, 1 միլիարդ դրամը՝ հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, 800 միլիոն դրամ հատկացվել է Մ-4 Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական նշանակության ավտոճանապարհի 55-62-րդ կիլոմետրի հիմնանորոգման աշխատանքների համար: 125 մի լիոն դրամ հատկացվել է Ճամբարակ քաղաքի քաղաքի Գարեգին Նժդեհ եւ Տիգրան Մեծ փողոցներից դեպի առողջության կենտրոն տանող մոտ 800 գծամետր ճանապարհի նորոգման համար:
75 միլիոն դրամի շրջանակում նախատեսված է նորոգել լճամերձ հատվածներում առաջացած 3 փլվածք:»Ճանապարհաշինական բոլոր ուղղություններում մրցույթները հայտարարված են, որոնց արդյունքները կամփոփվեն հունիսի վերջերին: Ամենայն հավանականությամբ, ճանապարհաշինական բուն աշխատանքները կծավալվեն տարվա երկրորդ կեսից: Միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ավտոճանապարհների ընթացիկ նորոգումները հունիսի 12-ի դրությամբ գրեթե ավարտված են»,-հավաստեց Գեւորգ Խաչատրյանը:
Խոսրով Խլղաթյան