Նորակերտի ցանքերը հայտնվել են հեղեման վտանգի տակ
Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում հեղեղատարը տիղմով լցվելու պատճառով հեղեղման վտանգի տակ են հայտնվել հացահատիկի եւ կարտոֆիլի ցանքատարածությունները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորակերտի գյուղապետ Գերասիմ Սարգսյանը, Ավազան գյուղի սարերից սկիզբ առնող հեղեղատարը Նորակերտ գյուղի տարածքում տիղմով է լցվել մոտ 2 կիլոմետր 200 մետր երկարությամբ, ինչի արդյունքում հեղեղատարի ափերից դուրս եկած ջրերն արդեն սպառնում են մերձակա ցանքատարածություններին:
«Հեղեղատարը վերջին անգամ մաքրվել է 6 տարի առաջ, պետական միջոցներով տրամադրված հզոր տեխնիկայի միջոցով: Այժմ հեղեղատարի մաքրման համար տեղում աշխատում է Վարդենիսի ջրօգտագործողների ընկերության տեխնիկան, բայց իրավիճակը մնում է անհաղթահարելի: Այս պահի դրությամբ ջրածածկվել է մոտ 40 հեկտար ցանքատարածություն: Եթե հրատապ միջոցներ չձեռնարկվեն, մոտ 500 հեկտար ցանք կարող է վնասվել»,- գյուղացիների մտահոգոջթյունը ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան