Շիրակի մարզում նվազել է շրջանավարտների թիվը
Շիրակի մարզում նվազել է շրջանավարտների թիվը: Նախորդ՝ 2014-15 թվականներին մարզն ունեցել է 2346 շրջանավարտ, իսկ այս տարի՝ 2260, նրանցից 1139-ը մարզային ենթակայության դպրոցների շրջանավարտներն են, մյուսերն ավագ դպրոցների և վարժարանների սաներ: Այս մասին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությո ւնից: Միասնական քննությունների հայտեր ներկայացրել են հիմնականում ավագ դպրոցների և վարժարանների աշակերտները:
Ինչպես անցած տարի, այս տարի ևս միասնական քննության մասնակցության ամենամեծ թիվը «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա» և «Անգլերեն» առարկաներից է, իսկ միասնական քննության մասնակցության նվազագույն՝ 12 դիմորդ՝ «Ֆրանսերեն»-ից:
Մարզի պետական և մասնավոր բուհերում ընթացքի մեջ է դիմումների ընդունման գործընթացը:
Արմենուհի Մխոյան