Գյումրիում անցկացվում է երկրաշարժի դեպքում պաշտպանվելու ուսումնավարժություն
ՀՀ ԱԻ նախարարությունը« Շվեյցարիայի զարգացման գործակալության հետ համատեղ« Գյումրիում իրականացնում է 5 փրկարարական ջոկատների համատեղ երկօրյա վարժանք` ուժեղ երկրաշարժի սցենարով: Բացի ԱԻ նախարարությունից, «Երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը և կազմակերպումը» թեմայով ուսումնավարժության մեջ ընդգրկված են նաև գրեթե բոլոր նախարարությունների քաղպաշտպանության և լրատվական ծառայությունների ներկայացուցիչները: Միջոցառման հիմնական նպատակներն են` ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում ՀՀ պետական կառավարման մարմինների հմտությունների ու ունակությունների կատարելագործումը, «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ պետական կառավարման մարմինների գործողությունների» պլանի իրատեսության ստուգումը, ինչպես նաև կառավարման մարմինների միջև փոխգործակցության կա զմակերպումը, միջազգային օգնության հայտը կազմելու և ներկայացնելու հետ կապված խնդիրների քննարկումը: Միևնույն ժամանակ, վարժանքի խնդիրներից մեկը տեղում օգնության ժամանած փրկարարական և մարդասիրական օգնություն տեղափոխող թիմերին, ընդունող երկրի կողմից ցուցաբերվող աջակցության դրույթների և սկզբունքների ուսուցանումն է:
Ուսումնավարժության ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին աղետների ռիսկի կառավարման «Սենդայի» գործողությունների ծրագիրը, «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ պետական կառավարման մարմինների գործողությունների» պլանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԱԻ նախարարության Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչություն պետ, ուսումնավարժության ղեկավար Հովհաննես Եմիշյանը, վերջին 4 տարում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փորձ է արել զարգացնել կարողությունները՝ համապատասխանեցնելով միջազգային չափորոշիչներին: «Այս ընթացքում պատրաստվել է 5 թիմ՝ Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Լոռիի և Երևանի թիմերը, որոնք իրենց կարողություններով համապատասխանում են միջազգային չափորոշիչներին: Երևանի թիմը ՄԱԿ-ի կողմից միջազգակին որակավորում է ստացել: Այս 5 թիմերի հետ անցկացվում է 36-ժամանոց ուսումնավարժություն, որը մոտեցված է իրականին՝ նրանք նախապես վարժանքի ժամը չեն իմացել, միայն այն, որ Շիրակում է և ստանալով ազդարարում՝ իրականացրել են իրենց հավաքը և տեղափոխվել են Շիրակ: Այս թիմերը դեռ հունիսի 7-ից հասել են տեղ և աշխատում են»,-նշեց Հովհաննես Եմիշյանը՝ ընդգծելով, որ թիմ երից յուրաքանչյուրն ունի կառավարում, որոնում, փրկում, բժշկական տարրեր և համակողմանի ապահովում և ի վիճակի է 7 օր՝ 24 ժամով անընդհատ մի տեղում աշխատել:
Թիմերը ստեղծվել են Շվեցարիայի ֆինանսական և փորձագիտական օժանդակությամբ: Այս վարժանքը վերջինն է շվեցարական փորձագետների մասնակցությամբ, որոնք մի քանի տարի շարունակ աջակցել են այս խմբերի ձևավորման գործին: Այսուհետև Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը ինքնուրույն է շարունակելու այս խմբերի կառավարումը:
Վարժանքի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը և Հայաստանում Շվեցարիայի դեսպան Լուկաս Գասսերը, տարբեր նախարարությունների, մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ այցելեցին իրականացվող վարժանքերի տարածքներ, հետևելով հայ փրկարարների գործողություններին, որոնք իրականին մոտ տարբեր փրկարարական իրավիճակներ էին:
«2004 թվականից ի վեր Շվեյցարիան աջակցություն է ցուցաբերում Հայաստանում փրկարարության և արձագանքման տեղական ու կենտրոնական համակարգ ստեղծելու ուղղությամբ: Այդ աջակցության արդյունքում 235 փրկարար, 540 բուժաշխատող և 2400 հրշեջ է ուսուցում անցել և ապահովվել հանդերձանքով ու սարքավորումներով՝ Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի կողմից մշակված ստանդարտներով: Շվեցարիան սկսել է ծավալել իր առաջին գործողությունները Հայաստանում դեռևս 1988 թվականից, երբ այդ երկրի փրկարարները օգնություն էին ցուցաբերում Հայաստանի բնակչությա նը Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո»,- իր խոսքում նշեց Հայաստանում Շվեցարիայի դեսպան Լուկաս Գասսերը:
Արմենուհի Մխոյան