Ճշտվել է վարորդի ինքնությունը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ:
Հիշենենք, որ քիչ առաջ արտակարգ դեպք է գրանցվել Երևանի կենտրոնում։ Հանրապետության հրապարակում ոստիկանական ավտոմեքենաները հետապնդում էին Hummer մակնիշի ավտոմեքենայի վարորդին։
Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում է տեղի ունեցել Երևանում։Hummer մակնիշի ավտոմեքենան, չենթարկվելով Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների «Կանգ առ» հրահանգին, դիմել է փախուստի։
Առանց խափանման միջոցի:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Փետրվարի 6-ին, ժամը 11.50-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ: Ոստիկանության տեղեկացմամբ՝ ճշտվել է վարորդի ինքնությունը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ:
Մի անգամ գանգատվեցի հայր Պորֆիրիոսին, որ այլևս ուժ չունեմ աշխատելու համար։ Ասացի․..
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
«Մենք արցախցի՛ ենք, մենք նահանջող չե՛նք, փորձում ենք հաղթահարել այս ծանր իրավիճակը, որը, կարծում եմ՝ ստացվում է»,- 168am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի բնակիչ Լեսմոնյա Օհանջանյանը: Արցախը ավելի քան 2 ամիս շրջափակման մեջ է: 120 հազար մարդ, այդ թվում՝ երեխաներ, զրկված են ազատ տեղաշարժվելու, կրթվելու, բավարար սնվելու հնարավորությունից:
«Արձանագրվել է, որ տարհանման ճանապարհներն ազատ չեն, ապահովված չէ մարդկանց անարգել տեղաշարժը, շենքերի միջանցքներում տեղադրված չեն հակածխային պաշտպանության համակարգեր, օբյեկտն ամբողջությամբ սարքավորված չէ հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերով»,- մանրամասնեց Ելենա Զոհրաբյանը։
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը հատուկ ընդգծում է, որ պարտադիր է ոստիկանության բաժնում բռնության այդ դեպքի կապակցությամբ արագ և օբյեկտիվ քննություն իրականացնելը։ Պետք է պարզվեն դեպքի բոլոր հանգամանքները և իրավական պատասխանատվության միջոցներ կիրառվեն մեղավոր անձանց նկատմամբ:
Սուրեն Պապիկյանը փետրվարի 10-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին` Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Փետրվարի 6-ին, ժամը 22.15-ին, Երևանի Արցախի պողոտայում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Հաշվի առնելով առկա մթերքների սղությունն ու բնակչությանը հավասարաչափ բաշխելու անհրաժեշտությունը, կտրոնով տրամադրվող ապրանքների ցանկն ընդլայնվել է: Փետրվարի 21-ից պետական պահուստից տրամադրվող 5 անուն պարենային ապրանքներին կավելանան նաև միրգը, բանջարեղենը և ձուն», – ասված է հաղորդագրության մեջ:
Երկրաշարժից տունն անտանելի շարժվում էր. Հալեպահայ Սևանը` ավերիչ երկրաշարժի մասին
Ոստիկանության Էրեբունու բաժնում երկու փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական գործ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ կանխվել է ավելի քան 1150 գրամ քաշով ոսկյա և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերի ապօրինի` առանց սահմանված կարգով հայտարարագրման տեղափոխումը, Բավրայի և Բագրատաշենի մաքսային կետերով։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը:
Բոլորս մեր հայրենիքի զինվորներն եք. Ռուբեն Վարդանյանը՝ Հայաստանում սովորող արցախցի ուսանողներին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները և աշխատակազմն օգնություն են ցուցաբերել փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքից տուժած սիրիահայերի ընտանիքներին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը փետրվարի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին։
ՄԻՊ աշխատակազմում իրականացված ուսումնասիրությունը վկայում է, որ 2023 թվականի փետրվարի 9-ին ՄԻՊ աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարին վկայակոչված դեպքի վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացվել։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաբանների նկատմամբ բռնության դեպքը և այս առնչությամբ պահանջում լիարժեք քննություն։
Սիրիայի Հանրապետությունում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժը պատճառ դարձավ մարդկային կորուստների ու ավերածությունների, որոնցից զգալիորեն տուժեց նաև տեղի հայ համայնքը:
Ծեծված փաստաբանների շահերի ներկայացուցիչ Հրանտ Անանյանը, ներկայացնելով դեպքի մանրամասները՝ նախ նշեց, որ բերման ենթարկված անչափահասները օրինական ներկայացուցչի ու հոգեբանի ներկայությամբ ցուցմունք են տվել, թե ինչպես են նախորդ օրն Էրեբունու բաժնի օպերլիազորներն իրենց խոշտանգել:
Փետրվարի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Ընդհանուր առմամբ երկրում պետական կառույցները գործում են շատ վատ։ Խայտառակ վիճակ ունենք նախաքննական մարմիններում, դատական համակարգում։ Նախաքննական մարմինները գերծանրաբեռնված են, ոչ թե ամիսներով, այլ տարիներով գործ չեն անում։ Նույնը վերաբերում է դատարաններին, և ունենք իրավիճակ, որ մարդը 3 տարի մեղադրյալ է»,- ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը «Իրավական տեռոր՝ կենսական վտանգների շեմին» քննարկման ժամանակ։
Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ գյուղը մասամբ է գազիֆիկացված, 12 բնակիչների տունն է գազիֆիկացված, մնացածը զրկված են դրանից։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Արման Գաբրիելյանը, այս խնդրի մասին բարձրաձայնել էր իր ֆեյսբուքյան էջում. «Գազ կա գյուղում, բայց տները գազաֆիկացնելու համար որոշ ընտանիքներից Գազպրոմը 500.000֏ է պահանջում։ Արդյո՞ք պետությունը չի կարողանում լուծել այս խնդիրը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները Կոտայքի մարզում գործունեություն իրականացնող «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ում հայտնաբերել են խորքային հորի ապօրինի հորատման դեպք։