Սիցիլիա՞, թե՞ Երևան. «Համմերի» վարորդը մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ

Քիչ առաջ սոցիալական ցանցերում տեսանյութեր տարածվեցին, որում երևում է, թե ինչպես է «Համմեր» մակնիշի ավտոմեքենան Հանրապետության հրապարակում անկանոն երթևեկում:

Ոստիկանները չէին կարողանում նույնիսկ կրակոցներով մեքենան կանգնեցնեն:

Ոստիկանության փոխանցմամբ՝ այսօր ուշ երեկոյան Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել:

Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ: Ոստիկանության տեղեկացմամբ՝ ճշտվել է վարորդի ինքնությունը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ:

Տեսանյութեր

Լրահոս