
Սամսոն Գ.-ն հայտնաբերվեց օդանավակայանում

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 9-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել Սամսոն Գ.-ն, որը 2022 թ. դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի (Գրավառուին վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: