Արցախի ԱԺ-ն աջակցություն է ցուցաբերել երկրաշարժից տուժած սիրիահայերին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները և աշխատակազմն օգնություն են ցուցաբերել փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքից տուժած սիրիահայերի ընտանիքներին:

Ինչպես տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, աջակցության չափը կազմել է 1 մլն 13 հազար ՀՀ դրամ:

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Արցախի կառավարությունն, ի աջակցություն Սիրիայում երկրաշարժից տուժած հայ համայնքի, դրամահավաք է կազմակերպում:

Տեսանյութեր

Լրահոս