Ում է պատկանում «Համմերը»․ Hraparak.am
Մինչ ոստիկանությունը հապաղում է հայտնել վարորդի ինքնության մասին, թեպետ, հաղորդագրություն է տարածել, որ ճշտվել է «Համմերի» վարորդի ինքնությունը, համացանցում նույնիսկ տվյալներ են հայտնվել, ըստ որի Հանրապետության հրապարակում հայտնված «Համմերի» վարորդը Արարատի մարզի բնակիչ Ֆելիկի Սարադյանն է: Այս մասին գրում է hraparak.am-ը։
Հիշենենք, որ քիչ առաջ արտակարգ դեպք է գրանցվել Երևանի կենտրոնում։ Հանրապետության հրապարակում ոստիկանական ավտոմեքենաները հետապնդում էին Hummer մակնիշի ավտոմեքենայի վարորդին։
Hummer մակնիշի մեքենան, փախուստի դիմելով պարեկային ծառայության աշխատակիցներից, դուրս էր եկել մայթ ու հենց կառավարության շենքի դիմաց հարվածել պարեկային ծառայության մեքենաներին, ապա վրաերթի ենթարկել պարեկներից մեկին: