Բաժիններ՝

Հայաստանի պաշտպանության նախարարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Սուրեն Պապիկյանը փետրվարի 10-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին` Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր գործունեության ընթացքում պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարին համագործակցության համար և վստահություն հայտնել, որ այն կշարունակի զարգանալ: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին մաղթել է հաջողություն և նորանոր ձեռքբերումներ հետագա գործունեության ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728