Բաժիններ՝

Կառավարության շենքի դիմաց Hummer-ը վրաերթի է ենթարկել պարեկային վաշտի հրամանատարին, ապա կոտրել մի քանի պարեկային ավտոմեքենաներ, հնչել են կրակոցներ․ Shamshyan.com

Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում է տեղի ունեցել Երևանում։Hummer մակնիշի ավտոմեքենան, չենթարկվելով Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների «Կանգ առ» հրահանգին, դիմել է փախուստի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները մի քանի ծառայողական ավտոմեքենաներով հետապնդել են Hummer-ին, որը երթևեկել է մայթերով, անգամ մայթով մտել է ՀՀ կառավարության գլխավոր մուտքի մոտ, որտեղ վրաերթի է ենթարկել պարեկային վաշտի հրամատարին։

Ի վերջո պարեկներին հաջողվել է Ագաթանգեղոսի փողոցում օղակ անել և կանգնեցնել Hummer փախուստը։Դրանից հետո Hummer-ի վարորդը դիմել է փախուստի։

Hummer-ի կողմից ջարդվել է պարեկային ծառայողական 3 և Արամի փողոցում կայանված քաղաքացիական 8 ավտոմեքենաներ։Արամի փողոցում հայտնաբերվել է նաև կրակված պարկուճ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս