Բաժիններ՝

Տնտեսվարողին մեկ տարուց ավելի ժամանակ էր տրվել. «Ոսկու աշխարհ»-ում խախտումներն արձանագրվել են 2021-ին, աշխատանքները դադարեցվել են 2023-ին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից փետրվարի 8-ին փակված «Ոսկու աշխարհ»-ը այսօր էլ փակ կմնա։ 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՔՏՀԱ տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը՝ հավելելով, որ հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում 2023 թվականի փետրվարի 6-ին կազմվել է արձանագրություն, և վարչական վարույթում առկա նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ ընկերության կողմից ՀՀ, ք․ Երևան, Մ․Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք էլ կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

«Արձանագրվել է, որ տարհանման ճանապարհներն ազատ չեն, ապահովված չէ մարդկանց անարգել տեղաշարժը, շենքերի միջանցքներում տեղադրված չեն հակածխային պաշտպանության համակարգեր, օբյեկտն ամբողջությամբ սարքավորված չէ հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերով»,- մանրամասնեց Ելենա Զոհրաբյանը։

Նրա փոխանցմամբ՝ տեսչական մարմինը խախտումներ արձանագրել է դեռևս 2021թ․ օգոստոսին և արձանագրված խախտումների համար կարգադրագիր ու ժամանակ է տրվել մինչև 2022թ․ հոկտեմբեր։

«Տնտեսվարողին մեկ տարուց ավելի ժամանակ էր տրվել, որպեսզի արձանագրված խախտումների վերաբերյալ իրականացնի համապատասխան միջոցառումներ։ Շտկումներն արվել են ոչ այն ծավալով և որակով, որը հստակ նորմերով սահմանված է»,- հավելեց ՔՏՀԱ տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետը։

Կարդացեք նաև

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հունվարի 25-ի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, ք․ Երևան, Մ․Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում:

Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում 2023 թվականի փետրվարի 6-ին կազմվել է արձանագրություն, և վարչական վարույթում առկա նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ ընկերության կողմից ՀՀ, ք․ Երևան, Մ․Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք էլ կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը որոշում է կայացրել ամբողջությամբ դադարեցնել ՀՀ, քաղաք Երևան, Մ․Խորենացու փողոց 24 հասցեում «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատանքները։

Տեսանյութեր

Լրահոս