Բաժիններ՝

Հայտնաբերվել է 26-ամյա Արամե Խ.-ն

Ոստիկանության Ավանի բաժանմունքի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված տվյալները, փետրվարի 9-ին Խուդյակովի փողոցում հայտնաբերել և Ավանի բաժանմունք են տեղափոխել 26-ամյա Արամե Խ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս