ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Արմավիրի մարզում տեղի ունեցած՝ 4 անձի մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, մշտապես իրականացնելով պայքար Ագարակ պետական սահմանի անցման կետով Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծվող ապրանքներ հայտնաբերելու ուղղությամբ, բացահայտել են հերթական իրավախախտումը։
Նոյեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։
Բնակարանային ապահովում ծրագրի շրջանակներում իրականացվելու են 201 ընտանիքների բնակարանային ապահովման, բնակարանային պայմանների բարելավման աջակցությանն ուղղված աշխատանքներ:
Հայաստանում 2023 թվականին հունվարի 1-ից հետո ծնված երեխաների համար մինչև երկու տարեկանը խնամքի նպաստ կնշանակվի բոլոր մայրերին՝ անկախ նրանց հաշվառման բնակության վայրից:
Հայաստանում նախատեսվում է 2023 թվականի հուլիսից նվազագույն կենսաթոշակը հասցնել 36 հազար դրամի:
Նոյեմբերի 4-ին, ժամը 02։10-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի ցուցանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «VAZ-2115» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ըստ 52-ամյա տանտիրոջ՝ հայտնաբերվածը մարիխուանա է, ինքն է ցանել ու աճեցրել՝ իր օգտագործման համար։
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 2-ին Արզնի գյուղի տարածքում շրջագայության ժամանակ լսել են կրակոցի ձայներ և շարժվելով այդ ուղղությամբ՝ Արզնու խճուղու հարակից դաշտամիջյան հատվածում նկատել են, որ մի տղամարդ կրակում է:
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 29-ին Ալավերդի քաղաքի Սանահին սարահարթ 2-րդ թաղամասում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 39-ամյա Արթուր Լ.-ն:
Ոմանք կարծում են, թե երջանկությունը մարմնավոր բարիքների մեջ է, ոմանք՝ արտաքին բարիքների, իսկ ողջամիտներն ու բարոյականության ուսուցիչ Արիստոտելն ապացուցում են, որ ճշմարիտ երջանկությունը հոգու բարիքների մեջ է: Իսկական երջանկությունը հոգու առաքինության պտուղն է:
Նոյեմբերի 1-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վանաձորի քոլեջներից մեկի ուսանողը մոտը պահում է ատրճանակ ու դանակ:
Արմավիրի մարզում նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, նրանցից երկուսը, որոնք ստացել էին գանգուղեղային տրավմա, տեղափոխել են Երևան։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Մամուլում այսօր հրապարակումներ կային, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, հնարավոր է, մասնակցի նոյեմբերի 5-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքին:
Հոկտեմբերի 30-ին ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ երկու երիտասարդների վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել:
Նախնական տվյալներով՝ կա 4 զոհ և 5 տուժած:
Ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 2-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բակում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 29-ամյա Գոռ Յ.-ն:
Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, այս մասին փաստական տվյալները ձեռք են բերվել ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկված քրեական վարույթով նախաքննության ընթացքում:
2020 թվականի սեպտեմբերին թշնամու սանձազերծած 44-օրյա պատերազմում զոհված Էդգար Զաքարյանի եղբայրը՝ Էդգար կրտսերը, որը լույս աշխարհ է եկել նոյեմբերի 1-ին, այսօր դուրս գրվեց բուժհաստատությունից։
«Պոբեդա» ավիաընկերությունը դեկտեմբերի 23-ից սկսելու է Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը:
Հոկտեմբերի 29-ի երեկոյան «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ կտրած վերքով բուժօգնության է դիմել Այրք գյուղի բնակիչ 55-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ տանիքից ընկել է:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետներն ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին «Փեթակ» ՍՊ ընկերության համապատասխան հայտի հիման վրա ՀՀ, ք․ Երևան, Արշակունյաց 17ա հասցեում գործող «Փեթակ» ՍՊ ընկերությունում իրականացրել է վերահսկողական աշխատանքներ՝ Տեսչական մարմնի կողմից 2021թ․ հուլիսի 1-ին տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է զինծառայողների կողմից, ռազմական դրության պայմաններում, իրենց պարտականությունները կատարելուց հրաժարվելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 10 սպայի մասով նախաքննությունը:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել են կենտրոնական զբոսայգու ցանկապատման եւ բարեկարգման աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, զբոսայգու ցանկապատման եւ բարեկարգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 6 միլիոն 800 հազար դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է […]
Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Քննարկմանը ներկա էր նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախագծի վերաբերյալ կարծիք հայտնեց նաև նույն հանձնաժողովի փորձագետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Տեսագրության մեջ պատկերված անձինք որոնվում են այս տարվա հունիսի 20-ին Աջափնյակ վարչական շրջանի, Նորաշեն 37 հասցեում գողության փորձ կատարելու մեղադրանքի շրջանակներում:
ՀՀ Կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում արդեն շուրջ 20 օր է, ինչ սկսվել եւ ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 43 միլիոն 629 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ Կառավարությունը, […]
168.am-ը բազմիցս է անդրադարձել Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) տիրող բարքերին, բուհ-ում ստեղծված անառողջ մթնոլորտին, կոռուպցիոն դրսևորումներին, որոնցով նույնիսկ Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) է հետաքրքրվել: