
Խուզարկությամբ հայտնաբերվել են գողացված գործիքները, նռնակ և հրացան

Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները բնակարանային գողության և ապօրինի զենք պահելու վերաբերյալ տեղեկություններ էին ստացել, որոնք իրացրին սեպտեմբերի 2-ին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Թաթուլ գյուղում ձերբակալվել և Թալինի բաժին է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդը: Նա խոստովանել է, որ օգոստոս ամսին համագյուղացու տան բակից գողացել է գերաններ, իսկ նախասրահից՝ շինարարական գործիքներ:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 3-ին խուզարկություն է կատարվել 33-ամյա տղամարդու տանը: Հայտնաբերվել են գողացված շինարարական գործիքները, նռնակ և որսորդական մեկփողանի հրացան:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թալինի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն: