
Հայաստանում բենզինը օգոստոսին թանկացել է 3,2 %-ով, իսկ դիզվառելիքը ՝ 5,4 %-ով

Հայաստանում բենզինը օգոստոսին թանկացել է 3,2 %-ով, իսկ դիզվառելիքը ՝ 5,4 %-ով, տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի տվյալներից։
Ըստ վիճակագրության՝ բենզինի գներն այս տարվա օգոստոսին, հուլիսի համեմատ, աճել են 1.6%–ով, իսկ դիզելային վառելիքինը՝ նվազել 1.2% -ով։ Այս տարվա օգոստոսին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ բենզինն ու դիզվառելիքը էժանացել են համապատասխանաբար 7.3 և 7.8 %-ով։