
Քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 17:57-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 2-րդ հանրային լողափում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի N2 հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարական խումբը:
Ջրափրկարարները մոտ 2 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել հեծանվանավակը և չորս քաղաքացու։