Բաժիններ՝

Երևանի թիվ 48 մանկապարտեզում սանի նկատմամբ բռնության հետքերով. դաստիարակն ազատման դիմում է գրել․ «Փաստինֆո»

Երևանի թիվ 48 մանկապարտեզի դաստիարակը, որը, ըստ ծնողի, բռնություն է կիրառել իր երեխայի նկատմամբ, ազատման դիմում է գրել։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ առերեւույթ բռնության ենթարկվել էր հատուկ խնամքի կարիք ունեցող երեխա։

«Փաստինֆո»-ի հրապարակման հետքերով քաղաքային իշխանությունն ուսումնասիրություն է սկսվել։ Համենայն դեպս, Երևանի քաղաքապետարանից «Փաստինֆոյին» հայտնել էին, միջադեպը ուսումնասիրվում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության կողմից։ Ու մինչ ուսումնասիրությունը կավարտվեր՝ դաստիարակն աշխատանքից ազատվել է։

«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ պաշտոնապես նա չի ընդունել երեխայի մոր մեղադրանքները ու գրավոր ներկայացված բացատրագրում հերքել է դրանք, բայցեւ ազատման դիմում գրել։

Հիշեցնենք, որ մեզ ահազանգած Մաշա Մաթևոսյանը լուսանկարներ էր տրամադրել, ու պնդում էր, որ դաստիարակ Սերինե Հակոբյանը բռնություն է կիրառել իր հատուկ խնամքի կարիք ունեցող 3 տարեկան երեխայի նկատմամբ։

Մանկապարտեզի տնօրեն Մարինա Ամիրյանը երեխայի վրա վնասվածքների առկայությունը պատճառաբանել էր ինքնավնասման հետեւանք՝ նշելով, որ երեխան վնասվել է մահճակալից իջնելիս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս