Վրաստանից օտարերկրյա 33 քաղաքացի է արտաքսվել

Վրաստանի միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցներն անցած ամիս Վրաստանից արտաքսել են օտարերկրյա 33 քաղաքացու: Այս մասին տեղեկացրել է ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ):

Ըստ ՆԳՆ-ի՝ արտաքսումն իրականացվել է «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքի համաձայն:

Նշված է, որ արտաքսված օտարերկրացիներն Իրանի, Հորդանանի, Հնդկաստանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Ադրբեջանի, Ավստրալիայի, Պակիստանի, Նիգերիայի, Չինաստանի, Իրաքի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են:

Տեսանյութեր

Լրահոս