
Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդու մահվան լուրը հաստատված չէ․ Առողջապահության նախարարություն

Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդու մահվան լուրը հաստատված չէ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։
««Հետք» լրատվական կայքում հրապարակած տեղեկատվությունը, թե «Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել», հաստատված չէ, քանի որ դեռևս արձանագրված չէ մահվան դեպքերի պատճառաբանական կապը հիվանդության հետ։
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ամեն շաբաթ թարմացնում է Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակի մասին տեղեկատվությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։