Վրաստանի քաղաքացիությունից զրկվել է 556 անձ
Այս տարի Վրաստանի քաղաքացիությունից զրկվել է 556 անձ, այդ մասին տեղեկություն է հրապարակում պետական ծառայությունների զարգացման գործակալությունը։
Բացի այդ, 2021 թվականից մինչև 2024 թվականի օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում 7 հազար 472 անձի Վրաստանի քաղաքացիությունը դադարեցվել է։
Մասնավորապես, ըստ տարիների, տվյալներն այսպիսին են․
- 2021 թվականին քաղաքացիությունից զրկվել է 1 282 անձ,
- 2022-ին՝ 2 հազար 398 անձ,
- 2023-ին՝ 3 հազար 236 անձ։
2024 թվականին՝ հունվարից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում, Վրաստանի քաղաքացիությունից զրկվել է 556 մարդ։