
Երևանում «BMW»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հեծանվորդի վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:20-ի սահմաններում 28-ամյա Սերյոժա Բ.-ն, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ «VIP» ավտոսերվիսի դիմաց, վրաերթի է ենթարկել հեծանվորդին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին, քաղաքացիների օգնությամբ, տեղափոխել «էրեբունի» բժշկական կենտրոն։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։