Վարակի պատճառով Դասթենի մոտ մեծ գոյացություն էր առաջացել, որը ճնշել էր ողնուղեղն ու պատճառ դարձել ստորին վերջույթների կաթվածի: Տեղի դատարանը որոշել է, որ կատարվածի 70%-ի մեղավորը Դասթենն է եղել, իսկ 30-%ը` «Kaiser Permanete» հիվանդանոցը, որի աշխատակիցները հիվանդին տեղյակ չեն պահել վարակի առկայության մասին:
ՀՀ կառավարությունը որոշել է տարեցների կյանքի որակի բարելավման ռազմավարության շրջանակներում նույն թշվառ կենսաթոշակով ապրող տարեցներին տանել մի օր՝ կինո, մի օր՝ թատրոն…
Այս ամսվա ընթացքում Մարալիկում կառուցված սոցիալական տանը բնակարաններ կստանան 59 ընտանիքներ կամ 103 անձինք: Բանն այն է, որ այսուհետ ՀՀ սոցիալական քաղաքականության մեջ մեծ տեղ է հատկացվելու սոցիալական բնակարանների կառուցման և դրանք շահագործման հանձնելու ծրագրին:
Երևանի մետրոպոլիտենի տեխնիկական վիճակին, ընթացող աշխատանքներին և զարգացման ծրագրերին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում:
«Առհասարակ բացի ՆԱՏՕ-ից մենք նամակ ենք պատրաստում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, որպեսզի հետաքննություն սկսվի և թեկուզ ԵԽԽՎ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի մասնակցությամբ: Եվ եթե պարզվի, որ հանցավոր համաձայնության են եկել, Ադրբեջանը և Հունգարիան, կպահանջենք, որպեսզի անդամակցությունը և՛ Ադրբեջանի, և՛ Հունգարիայի սառեցվի, կամ կասեցվի»,-նշել է Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Վահագն Ասրյանը:
Հնդկական Թամիլնադ նահանգի Սիվակասի քաղաքում, որտեղ տեղի է ունեցել դժբախտ դեպքը, մի քանի նմանատիպ գործարաններ կան, որ զբաղվում են հրավառության պարագաների արտադրությամբ:
2013թ.-ին նախատեսվում է ավելացնել մարզերի համար բուժօգնության ֆինանսավորման ծավալը: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ սեպտեմբերի 4-ին կայացած խորհրդակցության ընթացքում:
Ավտոմեքենայի զննությամբ` սրահից հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տիպի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 8 փամփուշտով, իսկ բեռնախցիկից` «BENNELLI ARMI» տիպի հրացան` լիցքավորված 4 փամփուշտով:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խաբեությամբ խոշոր չափերով գումարներ հափշտակելը), որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:
«Այս պահի դրությամբ ծնողները սպասում են երեխաներին, եւ երեխաներն էլ, մեծ տպավորություն ստանալով հայրենիքում, շատ լավ ժամանակ անցկացնելով, այդուհանդերձ ցանկանում են վերադառնալ իրենց ծնողների մոտ», – նշել է Ֆիրդուս Զաքարյանը։
Նամակում ասված է. Հարգելի հայրենակիցնե՛ր: «Արմենիա» հեռուստաընկերությունը, իր երկարամյա հեռուստատեսային աշխատանքով, փորձով և առաջատար հեռուստաալիքին բնորոշ մասնագիտական բծախնդրությամբ, Ձեզ է ներկայացրել զանազան և յուրօրինակ բարձր վարկանիշային ցուցանիշներով հեռուստաեթեր:
Վթարի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ներից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Դեպքի մասին տեղեկացվել է «1-02» ծառայության հերթապահը: Պարզվել է, որ տուժողը Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի 121-րդ բնակարանի բնակիչն է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ոստիկանության աշխատակիցները, մուտք գործելով բնակարան, միջանցքում հայտնաբերել են 1948թ. ծնված Կ. Բախշինյանի դին:
Ասանժին աջակցող այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են Ջեմիմա Խանն ու բրիտանացի աշխարհահռչակ ռեժիսոր Քեն Լոուչը, դատարանին վճարել են ավելի քան 200 հազար ֆունտ ստեռլինգ, արդեն կորցրել են իրենց փողերը:
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայություն կազմակերպելու կանոնադրությամբ` ծառայությունն իրականացվում է ոստիկանական հենակետերի միջոցով:
Ոստիկանության ամփոփ տեղեկագրի համաձայն՝ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գնահատականով՝ կենսաթոշակների մասին օրենքում կատարված վերջին փոփոխությունները վատթարացնում են թոշակառուների վիճակը, ուստի վիճարկում է դրանց սահմանադրականությունը:
Վահրամ Մարգարյանը Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ Ռ. Սաֆարովի կողմից կացնահարված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի եղբայրն է: Գործն, ինչպես հայտնի է, նոր հնչեղություն է ստացել հանցագործին Ադրբեջանին արտահանձնելու ու այնտեղ նրան ներում շնորհելու պատճառով:
Մարգարյան հիվանդանոցի բժիշկ-վնասվածքաբան Էդուարդ Պատվականյանի վստահեցմամբ` տուժածները ստացել են տարբեր վնասվածքներ։
Արդյո՞ք «Արմնյուզը»` իբրև մեծ հնարավորությունների տեր հեռուստաընկերություն, չի՞ կլանի «Ա1+»-ին:
Նախընտրական փուլում և ընտրությունների ընթացքում տեղեկատվության անխափան ստացումն ու մշակումը ապահովելու նպատակով համակարգող խմբի նիստում որոշվեց սեպտեմբերի 8-ից գործարկել «Թեժ գծի» բազմուղի հեռախոսակապ:
Սեպտեմբերի 5-7-ը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ սեպտեմբերի 8-9-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Օգոստոսի սկզբից Ռուսաստան արտահանվող քիշմիշ խաղողի գինն այսօր 500 դրամ է: Օրեր առաջ գյուղացին այդ խաղողը վաճառում էր 600-700 դրամով: Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Արմեն Կարապետյաի հետ զրույցի ընթացքում պարզեցինք, որ արդեն մոտ 1 շաբաթ անհատների կողմից քիշմիշ տեսակի խաղող չի գնվել:
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում քննվեց «Ցուցահանդեսների կենտրոն» ՊՕԱԿ-ի նախկին տնօրեն Մհեր Գրիգորյանի հայցն ընդդեմ Մշակույթի նախարարության: Հիշեցնենք, որ հայցվորը պահանջում է չեղյալ համարել Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից Մհեր Գրիգորյանին «Ցուցահանդեսների կենտրոն» ՊՕԱԿ-ի տնօրենի՝ աշխատանքից ազատման հրամանը: Դատական նիստի սկզբում հայցվոր կողմը ներկայացրեց հայցը հիմնավորող որոշ փաստարկներ: Այնուհետև ներկայացվեցին Մշակույթի նախարարության իրավապաշտպան […]
«Կապանի մշակույթի պալատը մեզ աչքով աչք չունի տեսնելու: Լավ բանը ղափանցիներին ժոգա ա տալիս: Ուզում ես լավ բան ստեղծի` ձև չկա: Ինչի՞ կարմիր գույնը տեղ չի գտնում, երբ ղեկավարում է գորշը: Պետք է կողքին ընդհանրապես գույն չլինի, որ ասեն`գորշը գույն ա: Գիտեք` ինչքա՜ն խելացի, տաղանդավոր մարդկանց քշեցին Կապանից»
Երևան քաղաքի այգիները տարբեր ժամկետներով վարձակալության են հանձնվել տարբեր ընկերությունների։ 168.am-ը հետաքրքրվել է քաղաքապետարանից, թե որ այգիները որ ընկերություններին են հանձնվել և ինչ պայմաններով։
վաղը ժամը 10.00-20.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 1-ին նրբանցքի 1-24 շենքերի, Ռոստոմյան փողոցի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Երևանի քաղաքապետարանը, 168.am-ի հարցմանն ի պատասխան, պարզաբանում է ներկայացրել կանաչապատ տարածքների խնամքի և սպասարկման վերաբերյալ։ Այս տարվա բյուջեով ծախսերը հասել են 1.2 միլիարդ դրամի:
«Քաղաքական շահերը չպետք է ոտնակոխ անեն արդարությունն ու մարդկային արժանապատվությունը»,- նշել է կաթողիկոսն ու հավելել, որ ամբողջությամբ կիսում է հայ ժողովրդի արդար ընդվզումը: