
Սյունիքում 32-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5 հոգու

shamshyan.com-ի փոխանցմամբ` երեկ՝ նոյեմբերի 17-ին, Քաջարանի բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Քաջարանի բաժին, որ դեմքի աջ կեսի պատռած, կտրած բազմակի վերքեր, աջ վերին կոպի պատռած վերք, մաշկային դեֆեկտով, աջ դաստակի 3-րդ, 4-րդ մատերի բաց, բազմաբեկոր կոտրվածքներ տեղաշարժով ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 16-ամյա Արթուր Հակոբյանը, 15-ամյա Արշակ Պետրոսյանը, 15-ամյա Նարեկ Բաղդասարյանը, 14-ամյա Յուրիկ Վանյանը և 35-ամյա Կարո Բաղդասարյանը:
Նշված անձինք Քաջարան քաղաքի բնակիչներ են:
Վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Քաջարանում տեղի ունեցած վրաերթի հետևանքով: Նույն օրը՝ ժամը 19:40-ի սահմաններում, Քաջարան քաղաքի բնակիչ, 32-ամյա Անդրեյ Հարությունյանը Քաջարան – Մեղրի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում իր կողմից վարած Mercedes Vito մակնիշի 75 NR 777 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նշված անձանց:
Վիրավորներից մեկը վարելիս է եղել ВАЗ 2106 մակնիշի 51 ԼՕ 012 համարանիշի ավտոմեքենան, որը, վթարի ենթարկելով, կողաշրջվել է:
Մանրամասները այստեղ`