
Վարդան Պետրոսյանի առողջական վիճակի վատացում տեղի չի ունեցել. բժիշկ

Դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակի վատացում, սրում տեղի չի ունեցել:
Այս մասին «Tert.am»-ի հետ զրույցում ասել է «Քանկոր» սիրտ-անոթային բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, որ դերասանն այսօր ՔԿՀ-ի հիվանդանոցից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։
«Այստեղ տեղափոխվելու նախաձեռնությունը քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմինն է եղել, քանի որ ես երկար տարիներ նրա բժիշկն եմ, նրանք որոշել են, որ ես սիրտ-անոթաբանական հիվանդությունների տեսանկյունից հետազոտություն իրականացնեմ»,– ասել է Շահեն Խաչատրյանը:
Բժիշկը հաղորդեց նաև, որ օգտագործելով կլինիկայի տեխնիկական հնարավորությունները, իրենք կկատարեն հետազոտություն և կտան համապատասխան եզրակացություն դերասանի սիրտ-անոթային հիվանդությունների մասին:
Այդուհանդերձ, նա նշեց, որ որքան էլ Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը լավ է, այնուամենայնիվ, դերասանը գտնվում է ընդհանուր դեպրեսիվ վիճակում, տարել է որովայնի ծանր վիրահատություն։
«Հոգեբանական ճգնաժամի մեջ է գտնվում, և հաշվի առնելով, որ նախկինում ունեցել է սիրտ-անոթային հիվանդությունների մասով գանգատներ, այդ համատեքստում մենք ուզում ենք հետազոտել և տեսնել, թե նրա մոտ ինչ է կատարվում»,– բացատրել է բժիշկը:
Մանրամասները այստեղ`