ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե ե՞րբ է կառավարությունն, ի վերջո, առաջին դասարանցիներին տրամադրելու խոստարված անվճար համակարգիչները:
Ռուսաստանում մահացել է հայազգի պլաստիկ վիրաբույժ Առնոլդ Ադամյանը: Վերջինս Մոսկավայի Ա. Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտի վարիչն էր, Ռուսաստանի Դաշնության Բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, գիտական վիրաբույժների ռուսական դպրոցի ներկայացուցիչ:
Հրշեջ-փրկարարները դռների արանքից ազատել են՝ 1994 թ. ծնված Ն. Հակոբյանի ոտքը, որին շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են հիվանդանոց: Տուժածը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից:
Պատահարի հետևանքով տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել և նույն օրը ժամը 16:10-ին ք. Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց են տեղափոխվել վթարի պահին ավտոմեքենայի ղեկին գտնվող ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող, փոխգնդապետ Սիմավոն Կելերի Գրիգորյանը՝ ծնված 1981թ., ում վիճակը միջին ծանրության է, նույն զորամասի ավագ լեյտենանտ Աղասի Քերոբի Մկրտչյանը՝ ծնված 1977թ., վիճակը՝ միջին ծանրության, և կապիտան Հարություն Մովսեսի Նավասարդյանը՝ ծնված 1985թ.:
Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացրել է Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, նշել է, որ այսօր Երևան քաղաքի զարգացման ծրագրերով լուրջ քայլեր են ձեռնարկվում ոլորտային տարբեր ուղղություններով:
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 13.26-ին «1-03» ծառայության հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել Սավոյան փողոցի թիվ 224/334 տան բնակիչ 1962թ. ծնված Լյուսի Հարոյանը:
Երթևեկության աջակողմյան հատվածը (6.5 կմ) նախատեսվում է բացել ս.թ-ի դեկտեմբեր ամսին։ Չունենալով վերջնական տեսք, այն լինելու է երթևեկելի։ Ողջ շինարարության ավարտը նախատեսվում է 2013թ.-ի վերջին: Շինարարության պատճառով առաջացած երթևեկության դժվարությունների կապակցությամբ նախարարությունը հայցում է վարորդների ներողամտությունը և խնդրում է հետևել ճանապարհային երթևեկության նշաններին ու պահպանել անվտանգության կանոնները:
ՀԺԿ նախագահ, ՀՀ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանը սեպտեմբերի 8-ին ենթարկվել է վիրահատության և ներկայումս գտնվում է հետվիրահատական ապաքինման փուլում:
168.am-ը զրուցեց Սիրիական ավիաուղիների հայաստանյան ներկայացուցչության հետ, որից ստացավ հետևյալ մեկնաբանությունը. «Մեր ընկերությունը տեղյակ է կատարվածի մասին, սակայն ինքնաթիռը նորմալ վիճակով մեկնել և վերադարձել է, իսկ զոհերի մասին տեղեկություններ չունենք»:
Վթարի վայր են ժամանել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները: Տեղում են նաև Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը:
Փրկարարները և ոստիկանները համատեղ ուժերով կանխել են Երևանի` Խորենացու 4-րդ նրբանցքի 25-րդ տան բնակիչ` 1988 թ. ծնված Գ. Տոնոյանի ինքնասպանության փորձը:
Ինքնաթիռը կործանվել է Պալանա գյուղի տարածքում: Արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով՝ օդանավում գտնվել է 11 մարդ և 2 հոգանոց անձնակազմը:
Փլուզման հետևանքով «Մերսեդես E 320» մակնիշի 55 ՍՏ 009 համարանիշի ավտոմեքենան մոտ 25 մ գլորվել է ցած, որտեղ շինարարական աշխատանքներ են կատարվում:
Մարիխուանայի օգտագործումը երկու անգամ մեծացնում է ձվարանների քաղցկեղի առաջացման հավանականությունը: Հետազոտությունն անցկացրել են ամերիկացի գիտնականները, որոնց աշխատանքի արդյունքները հրապարակվել են «Cancer» («Քաղցկեղ») ամսագրում:
«Իհարկե, նման տեխնոլոգիաներ կան, որոնք թույլ են տալիս ավելացնել կայքերի այցելուների թիվը, այս առնչությամբ անգամ տարբեր հոդվածներ են գրվել: Օրինակ, թե ռուսական կայքերից մեկն ինչպես է կարողանում դեպի իր կայք մուտքեր ապահովել»:
Պայթյունը տեղի է ունեցել Սուլթանղազի թաղամասում, ինչից հետո թաղամասում կյանքը կաթվածահար է եղել:
Նոր ասֆատապատված և գեղեցիկ եզրաքարերով Հ. Քոչար փողոցում հին հողը փոխարինվում է նոր, բերրի սևահողով և փխրեցվում: «Այն դառնալու է Արաբկիրի ամենագեղեցիկ փողոցներից մեկը՝ կանաչապատ ու ծաղկազարդ»,-հավաստիացրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, և նշել, որ սա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պահանջն է:
«Սա զավեշտ է, և առաջին գլուխն ամբողջությամբ բաղկացած է նման հոդվածներից` վեց հոդված և մեզանից որևէ մեկի՝ թե՛ կառավարության, թե՛ պատգամավորներիս մտքով չի անցել, որ ամոթ է գոյություն չունեցող երկրի տերմինաբանությամբ օրենք գործածենք: Սա մեր ամոթն է՝ սա Հայաստանի անկախ Հանրապետությունն է, և կոչ եմ անում հաջորդ անգամ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում որևէ փոփոխություն ԱԺ բերելիս այս առաջին գլուխն ամբողջությամբ վերաշարադրել»,- հայտարարել է Արզումանյանը:
«Ասելիքս այն է, որ բոլորս` անխտիր բոլորս, պիտի ավելի սիրով, եթե ոմանց կողմից ոչ սիրով, ապա գոնե խնամքով վերաբերվենք մեր բանակին, զինվորներին, հրամանատարներին: Հավատացած եղեք, որ տղաներն այդ վերաբերմունքի կարիքն ավելի շատ են ունեն, ու հենց այդ ջերմ վերաբերմունքի բացակայությունն ունակ է թուլացնել նրանց ոգին»:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ Հարթաշեն համայնքի ղեկավար Ա.Ղուկասյանի կողմից անչափահաս Ա. Մ.-ին իր հետ սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի հատկանիշներով:
ուցարարները Հունգարիայի կողմից ոճրագործին Ադրբեջանին արտահանձնելը, Ադրբեջանում նրան ներում շնորհելը եւ փառաբանելն անվանել են ծաղր` արդարության նկատմամբ:
Չնայած Արարատի մարզպետի առաջարկությանը և ՀՀ կառավարության կողմից արձանագրված վերը թվարկված օրենքների կոպիտ խախտումներին, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել և Մասիս քաղաքի աղբավայրն այսօր էլ շարունակում է գործել օրենքների կոպիտ խախտումներով:
ВВС-ին հիացմունքով տեղեկացրել է, որ ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող երկիրն արդեն երրորդ անգամ օլիմպիական չեմպիոն է հռչակվում՝ գերազանցելով Ռուսաստանի, Ուկրաինայի ու Չինաստանի թիմերին: «Միգուցե, դա օդի և ջրի հետ է կապված»,- փորձում է հաջողության պատճառը բացատրել թղթակիցը: Նույն աղբյուրը նաև նշում է, որ ոչ մի երկրում շախմատն այդպես չի պրոպագանդվում, ինչպես Հայաստանում:
Նախնական տվյալներով՝ հարձակումից առաջ նրանց միջև կռիվ է եղել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում նախարար Ա. Երիցյանը նշել է փոխգործակցության այն ոլորտները, որոնք երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի և Իրանի համար՝ հակակարկտային համակարգ, սեյսմիկ պաշտպանություն, հիդրոմետ ծառայություն, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, ճգնաժամային կառավարման կենտրոն և այլն։
Խոշոր ավտովթարը տեղի է ունեցել առավոտյան Մլյուզ քաղաքի մոտ (Վերին Ռեյն դեպարտամենտ): Լեհական ընկերության պատկանող ուղևորատար ավտոբուսը Գերմանիայից շարժվում էր Ֆրանսիա: Նախնական տվյալների համաձայն՝ ավտոբուսն ընթացել է մեծ արագությամբ և շրջադարձի վրա շուռ է եկել:
Հարցին, թե ի՞նչ ծավալների արտադրանք կարող է գործարանը մթերել, Ա. Խաչատրյանը պատասխանեց. «Մեր արտադրական հնարավորությունները մեզ մեծ քանակի մթերումներ են թույլ տալիս: Բացի դա էլ, ունենք գյուղացիների հետ կնքած շուրջ 100 խաղողի մթերման պայմանագրեր: Բացի այդ պայմանագրերից, ունենք նաև համագործակցություններ խոշոր ֆերմերների հետ, որոնց հետ ամեն տարի համագործակցում ենք: Նրանց հետ պայմանագիր չունենք: Որքան էլ որ լինի այս տարվա խաղողի քանակը, մեր արտադրական հնարավորություններից ելնելով, ոչ մի ֆերմերի չենք նեղացնի»:
«Ներողություն եմ խնդրում, որ նման կերպ պետք է արտահայտվեմ, բայց սոցիալական խախտումներն արդեն լկտիության էին հասել: Օրինակ 1955թ ծնվածը ստանում էր հայրենական պատերազմին մասնակցելու վետերանի թոշակ»,-իր խոսքում նշեց Ի. Զաքարյանը:
Յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշռում ամրագրված են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված փոփոխությունները՝ հողի սեփականության և օգտագործման ձևի, նպատակային նշանակության, հողերի իրացման, բարելավման, այդ թվում կանաչ տարածքների ավելացման, հողատեսքերի, բազմամյա տնկարկների հիմնման, քանդման և այլ փոփոխությունները։
Իշխանությունները հայտնում են 78 զոհի մասին: Անտեսելով ավելի բարձր տեղանք տեղափոխվելու վերաբերյալ իշխանությունների հորդորները` շատ մարդիկ շարունակում են իրենց տներում մնալ` չնայած ջրհեղեղի սպառնալիքին: