
Թաթարստանի նախագահի որդին հորդորել էր հղի կնոջը չնստել օդանավ

Panorama.am-ը գրում է. Կազանում երեկ տեղի ունեցած խոշոր ավիավթարի հետևանքով մահացած Թաթարստանի նախագահի որդին 25-ամյա Իռեկ Մինիխանովը մեկնելուց առաջ հորդորել է հղի կնոջը չթռչել իր հետ. ֆրանսուհի 23-ամյա Անտոնիա Գիշարի հետ նրանք ամուսնացել էին այս տարվա օգոստոսին և դեկտեմբերին պետք է ծնվեր նրանց առաջնեկը, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
Կազանում տեղի ունեցած խոշոր ավիավթարի հետևանքով մահացել է 50 մարդ, որոնց թվում եղել է նաև Թաթարստանի Անվտանգության Դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Անտոնովը, ինչպես նաև «Ռոսիա 2» հեռուստաընկերության թղթակից Ռոման Սկվորցովի կինը և դուստրը:
«Բոինգ 737»-ը մոսկովյան Դոմոդեդովո օդանավակայանից մեկնել է Կազան: Ըստ նախնական տվյալների օդանավը վայրէջք կատարելիս ընկել է թռիչքուղու վրա ու հրդեհվել:
Օդանավում մահացած հիսուն ուղևորներից 6-ը օդանավի անձնակազմի անդամներն են: