
Երևանում եղևնի են կտրել

Նոյեմբերի 16-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի բակից եղևնի են կտրում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 03.15-ի սահմաններում նշված բակում եղևնին կտրել է 1975 թ. ծնված Վահագն Մ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 06.40-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: