Հրաչյա Հարությունյանի փաստաբանը դատարանից պահանջում է անօրինական ճանաչել քննիչների գործողությունները
Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի համար մեղադրվող Հրաչյա Հարությունյանի փաստաբանը բողոք է ներկայացրել Տվերի դատարան` հետաքննիչների գործողությունների վերաբերյալ, ովքեր իր պաշտպանյալին դատարան էին տարել խալաթով: «Մեղադրյալին կանացի խալաթով եւ հողաթափերով դատարան տանելը, իմ կարծիքով, ոտնահարում է ձերբակալված անձանց պահելու մասին օրենքը» ,- Life News-ին ասել է Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
Փաստաբանը պարզաբանել է, որ չնայած Հարությունյանը քննիչին խնդրել է կապվել հարազատների հետ, որպեսզի հագուստ բերեն, դա չի արվել: «Ստացվում է` քննիչը մեզ մոտ ոչնչի համար պատասխան չի՞ տալիս: Մենք դատարանին խնդրում ենք քննիչի գործողություններն անօրինական ճանաչել»,-հայտարարել է փաստաբանը:
Փաստաբանը հուսով է, որ դատարանը վերջակետ կդնի խալաթի հետ կապված այդ պատմությանը: Միաժամանակ նշվում է, որ դատախազությանն ու քննչական մարմիններին ուղղված նմանատիպ բողոքները ոչ մի արդյունք չեն տվել: