
Դաժան սպանություն Նոր Նորքում (տեսանյութ)

Դեռևս հոկտեմբերի 24-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժին ահազանգ ստացվեց. զանգահարել էր Նոր Նորքի Դ. Մալյան փողոցի բնակիչներից մեկն ու հայտնել, որ սպանություն է կատարվել: Սպանվածը 1971թ. ծնված Աննա Ստեփանյանն էր` ահազանգողի դուստրը, որին հայրը տանը հայտնաբերել էր մահացած: Ահազանգից րոպեներ անց օպերատիվ-քննչական խմբերն արդեն դեպքի վայրում էին: Դիակի արտաքին զննությամբ մարմնի տարբեր մասերին հայտնաբերվեցին սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներ` դանակի 19 հարված:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում: