
Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել է. Նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց

Երեւան-Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած հոկտեմբերի 20-ին վթարի հետեւանքով կալանավորված եւ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին այսօր՝ նոյեմբերի 18-ին տեղափոխել են «Քանկոր» սիրտանոթային բժշկության կենտրոն:
Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Փաստաբանը նշել է, որ դերասանի առողջական վիճակը վատացել էր, սրտի հետ կապված խնդիրներ ունի, որոնք նախկինում եւս առկա էին, այժմ սրվել են: Հարազատները դիմել էին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ նրան տեղափոխելու խնդրով:
Վարդան Պետրոսյանն այժմ հետազոտությունն է անցնում կենտրոնում, եւ փաստաբանի փոխանցմամբ, դատելով առողջական վիճակից, հավանաբար կմնա այնտեղ: Առայժմ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որեւէ որոշում չի ստացվել, նշել է Բաղդասարյանը:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում: