
Երևանում ավտոմեքենաներ են այրվել (լուսանկարներ)

Նոյեմբերի 18-ին, ժամը 00.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցում այրվում են ավտոմեքենաներ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.55-ին, մարվել՝ 01.08-ին:
Պարզվել է, որ Անդրանիկի փողոցի թիվ 123 շենքի մոտակայքում այրվել է կայանված «Մերսեդես» մակնիշի 81 ՏՏ 100 պետհամարանիշով ավտոմեքենան ամբողջությամբ և «ՎԱԶ-2121» մակնիշի 85 OD 888 պետհամարանաիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը, դիմապակին, առջևի երկու նստատեղերը: