
«ՏաԹեւեր» ճոպանուղին 3 տարում փոխադրել է ավելի քան 200 հազար մարդ

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր «ՏաԹեւեր» ճոպանուղու գործարկման երեք ամյակին նվիրված մամուլի ասուլիսում ասել է «Տաթեւի վերածնունդ» ծրագրի տնօրեն Արեն Ափիկյանը:
«Եթե մինչեւ ճոպանուղու գործարկումը Տաթեւի վանք էր այցելում օրական մեկ-երկու տասնյակ մարդ, ապա այսօր զբոսաշրջիկների միջին թիվը մոտ 10 անգամ աճել է: Երեք տարի առաջ ավտոմեքենայով Տաթեւի վանք հասնելու համար պետք էր մոտ մեկ ժամ, իսկ այժմ Հալիձոր կայանից 12 րոպեում կարելի է հասնել վանք` ճոպանուղով»,- ասել է Արեն Ափիկյանը:
Խոսելով Տաթեւի շրջակա համայնքների զարգացման ծրագրերի մասին` Արեն Ափիկյանն ասել է, որ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի եւ Հայաստանի սոցիալական ներդրումներ հիմնադրամի ջանքերով մեկնարկել են Հալիձոր գյուղի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքները: Այդ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 115 միլիոն դրամ, որի մոտ կեսը կտրամադրի «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: