Կայքին հաջողվել է պարզել, որ վարչապետը Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրից «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության վերաբերյալ հարցում է կատարել Կիպրոսում գործող «ARGYROU & DEMOSTHENOUS» իրավաբանական ընկերության միջոցով։
«Բարև Երևան» խմբակցությունը Երևանի ավագանիում և խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում ավագանում և ԱԺ արտահերթ նիստեր գումարել՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձի և ոլորտի արդիականացման հարցերով:
Հուլիսի 18-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին և հայտնել, որ ս/թ հուլիսի 17-ին, իր բնակարանում վերանորոգման աշխատանքներ կատարող 1992 թ. ծնված Արտյոմ Ա.-ն իր հյուրասենյակից գողացել է 5 գ կշռով ադամանդե 3 քարերով ոսկյա մատանի: Վնասի չափը պարզվում է:
Հուլիսի 19-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում հաքերային հարձակում է տեղի ունեցել 168.am կայքի վրա, որը տևել է մի քանի ժամ։ Արդյունքում ջնջվել են երեկվա լրահոսի բոլոր նյութերը։
Տրանսպորտը, բնականաբար, գին ունի, ու պետք է ապահովի այն: Դա ամենաչնչին գինն է, որ մի կերպ կկարողանանք մի քանի տարի տրանսպորտային այս պայմանները բարելավենք ու օգտագործենք:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Հուլիսի 17-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ սրունքի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Արթուր Դ.-ն:
Մի շարք քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել են քաղաքապետարանի առջև և պահանջում են, որպեսզի քաղաքային տրանսպորտի ուղեվարձը չբարձրացնեն:
Ժամը 21.30-ի սահմաններում Թբիլիսի քաղաքի Պոնիչալա թաղամասում ամբողջությամբ այրվել է Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն ուղևորվող «ԴԱՖ» մակնիշի 32ՏԼ735 պետհամարանիշով (կցորդ 01IL51) շինանյութ տեղափոխող բեռնատար ավտոմեքենան (վարորդ Լևոն Մարգասյան):
Այս պահին ակցիային մասնակցում են ՀԱԿ և Ժառանգություն կուսակցություններից երիտասարդ ակտիվիստներ, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը:
Հանգստի համար նախատեսված հողեր են համարվում բնակչության հանգստի կազմակերպման, զբոսաշրջության, ֆիզիկական դաստիարակության և սպորտային գործունեության կազմակերպման համար նախատեսված ու օգտագործվող հողամասերը:
Եթե 2012 թվականի համեմատ 2013 թ. բարձրագույն ուսումնական հաստատություն դիմած շրջանավարտների թիվը պակասել էր 3 հազարով, ապա նվազումը հավասարապես վերաբերում է բոլոր մարզերին: Սակայն Արագածոտնի մարզպետարանում իրենց մարզի այս տարի գրանցած կրթական արդյունքներից ոչ միայն գոհ են, այլև՝ հպարտ:
Երբ Հրաչյա Հարությունյանը ցուցմունք տա, պատմի, որ արգելակները չեն աշխատել, նշանակվի փորձաքննություն, ամեն ինչ` կպարզի: Հարցը նրանում է, որ օտար` շովինիստ Ռուսաստանում մեծ քանակով զոհեր են եղել ու նրանց համար Հ. Հարությանը քավության նոխազ պետք է դառնա` անգամ, եթե օբյեկտիվորեն անմեղ է եղել, ու իրական մեղավորը մեքենան տրամադրողն է:
Արդեն 10 օր է՝ Արմավիրի մարզի Շենավան գյուղում կրքերը չեն հանդարտվում: Գյուղացիները բաժանվել են երկու խմբի. մի մասն՝ ընդդեմ գյուղապետի, մյուս մասը՝ ի պաշտպանություն գյուղապետի: Պատճառն այն է, որ գյուղապետ Արթուր Մկրտչյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով:
Գյուղ Լենուղի, 4-րդ փողոցի թիվ 11, 12, 13 շենքեր կամ անիծվածների ու դժբախտների տարածք: Հենց այսպես են իրենց հասցեն ներկայացնում Լենուղիի բնակիչները` ավելացնելով, որ հասցեներից երկուսն էլ իրավական կարգավիճակ չունեն: Երեք հատ երկհարկանի շենքերը հասցե չունեն, բնակիչներն էլ` բնակարանների վկայականներ:
«Այդ դեպքից ես հիմա չեմ կարող խոսել: Հիմա դատավարությունն ընթանում է: Ես ի՞նչ խոսեմ: Դատավարությունը նորմալ, իր հունով ընթանում է»:
Հ. Խաչատրյանը գիտակցության գալով հաղորդում է տվել, որ հունիսի 27-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Անի թաղամասի բնակիչ, իր ծանոթ Յանեկը, իր տանը ծեծի է ենթարկել իրեն և ձեռքից խլել 60.000 դրամ արժողության բջջային հեռախոսը:
Գյուղացիները պատմում են, որ առաջ իրենց համար դժվար էր գյուղից հասնել քաղաք. նախ՝ ընդամենը մեկ երթուղային տաքսի էր գործում, որի աշխատելու ժամերն այնքան էլ հստակ չէին ու անհարմար էին, բացի այդ, մինչև Արմավիր հասնելու համար յուրաքանչյուր անձը վճարում էր 500 դրամ:
Վրդովված ցուցարարները համբերատար սպասում էին` անկախ եղանակային սարսափելի պայմաններից: Լսվում էին հյուպատոսի ազգանվամբ «Կորչ-մար, դուրս արի» և նման այլ վանկարկումներ: Մասնակիցներն իրենց հետ բերել էին կանացի խալաթ, որն իր տեղը գտավ հյուպատոսարանի ճաղերին:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մ.Մելքոնյանի նախագահությամբ, Լոռու մարզի Նովոսելցովո համայնքի ղեկավար Ռուբեն Դավոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացնելը կամ վատնելը:
Անկախ նրանից, թե Հայաստանի Հանրապետության, թե որևէ այլ պետության քաղաքացի է, նույնիսկ հաշվի չառնելով վերոնշյալ հանգամանքը` պարզապես անհրաժեշտ էր ցուցաբերել պատշաճ վերաբերմունք` մարդկային նորմերի, էթիկայի, միջազգային օրենքների շրջանակներում: Եվ ես ակնկալում եմ, որ սխալը կուղղվի:
Գեղարքունիքի մարզն ունի 5348 կմ. տարածք, որից 1270 քառակուսի կիլոմետրը զբաղեցնում է Սևանա լիճը: Մարզի տարածքը, որը հիմնականում կազմում է Սևանա լճի ջրահավաք ավազանը, ծովի մակերևույթից գտնվում է 1600-ից մինչև 3597 մետր բարձրության վրա:
Հուլիսի 17-ին, ժամը 19.21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 5 տան բակում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Այսօր՝ հուլիսի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Արսեն Գևորգյանը վարելով Toyota մակնիշի 001 LN 01 համարանիշի ավտոմեքենան, Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտոն 59-ամյա Էլմիրա Խաչատրյանին:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձել է վերջին օրերին Գյումրիում տեղի ունեցած դեպքերին և մեկնաբանել շրջանառվող «կրիմինալ քաղաք» արտահայտությանը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի` Կարեն Եսայանի սպանության գործով դատական երեկվա նիստի ժամանակ հնչած վիրավորանքների առթիվ Գյումրիի ոստիկանության քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել:
ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին խնդրանքով՝ պատասխանել, թե արդյոք Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի հրապարակային հայտարարությունները հանդիսանո՞ւմ են Գլխավոր դատախազության պաշտոնական տեսակետը:
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական գործով տարբեր քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Սարգիս Կասյանը: Նախաքննության մարմինը հիմնավոր կասկածներ ունի, որ Սարգիս Կասյանի հանցավոր գործունեությունից տուժածներն անհամեմատ շատ են:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: