Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզի հիմնական զբաղվածությունների մեջ մտնում է նաև արտագնա աշխատանքի մեկնելը

Գեղարքունիքի մարզն ունի 5348 կմ. տարածք, որից 1270 քառակուսի կիլոմետրը զբաղեցնում է Սևանա լիճը: Մարզի տարածքը, որը հիմնականում կազմում է Սևանա լճի ջրահավաք ավազանը, ծովի մակերևույթից գտնվում է 1600-ից մինչև 3597 մետր բարձրության վրա: Մարզն ունի 238.000 բնակիչ, որոնք ապրում են 5 քաղաքային և 87 գյուղական համայնքներում: Մարզկենտրոնը Գավառ քաղաքն է, որտեղ ապրում է 34.000 բնակիչ: Բնակչության 99 տոկոսից ավելին հայեր են, սակայն ապրում են նաև ռուսներ, ուկրաինացիներ, մորդվաններ, գերմանացիներ, հրեաներ: Այս տվյալները ներկայացնում ենք՝ ըստ Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքէջի:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝  բնակչության հիմնական զբաղմունքը կազմում են գյուղատնտեսությունը, ձկնորսությունը, արդյունաբերությունը, առևտուրը, հանրային և պետական ծառայությունները, տուրիզմի սպասարկումը: Կայքէջում որպես հիմնական զբաղվածություն՝ դուրս չի մնացել նաև արտագնա աշխատանքը Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ տարածքներում:

Զբաղվածության ամենամեծ տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը: 42.000 գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում տարեկան արտադրվում է 230.000 տոննա կարտոֆիլ, 250.000 տոննա անասնակեր, 35.000 տոննա կաղամբ, 60.000տոննա հացահատիկ, 7.000 տոննա պտուղ, 80.000 տոննա կաթ, 14.300 տոննա միս, 241 տոննա բուրդ: Անասնապահական տնտեսություններում պահվում է 107.000 գլուխ խոշոր, մանր եղջերավոր անասուն: Մինչդեռ մարզում բնակչության հետ մեր ունեցած զրույցներից պարզ է դառնում, որ սահմանակից այս մարզի համար մի շարք խնդիրներ շարունակում են դեռևս մնալ չլուծված: Մասնավորապես՝ գյուղատնտեսական ապրանքների մթերման հետ կապված խնդիրներն ու աշխատատեղերի բացակայությունը:

Լուսանկարը` հեղինակի

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս