
ՀՔԾ պետի վարորդը իր պետի Toyota-ով վրաերթի է ենթարկել 59-ամյա հետիոտնին

Այսօր՝ հուլիսի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Արսեն Գևորգյանը վարելով Toyota մակնիշի 001 LN 01 համարանիշի ավտոմեքենան, Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտոն 59-ամյա Էլմիրա Խաչատրյանին: Ինչպես shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին օգնել է տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների նշված ավտոմեքենան սպասարկում է հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին և Ա. Գևորգյանը նրա վարորդն է: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և հնարավոր է՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն հատուկ քննչական ծառայություն:
Մանրամասները՝ shamshyan.com-ում