Բաժիններ՝

Գողացել են ադամանդե քարերով ոսկյա մատանի

Հուլիսի 18-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին և հայտնել, որ ս/թ հուլիսի 17-ին, իր բնակարանում վերանորոգման աշխատանքներ կատարող 1992 թ. ծնված Արտյոմ Ա.-ն իր հյուրասենյակից գողացել է 5 գ կշռով ադամանդե 3 քարերով ոսկյա մատանի:

Վնասի չափը պարզվում է:
Նույն օրը, ժամը 18.30-ին, Արտյոմ Ա.-ն Գայի պողոտայի թիվ 2 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս