
Նախկինում դատված 24-ամյա երիտասարդը խոստովանել է նոր հանցանքը

Հունիսի 28-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել Անի թաղամասի 9-րդ փողոցի 7 շենքի մի բնակարանից «գանգուղեղային փակ վնասվածք, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ Հ. Խաչատրյանին հիվանդանոց տեղափոխելու մասին:
Հ. Խաչատրյանը գիտակցության գալով հաղորդում է տվել, որ հունիսի 27-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Անի թաղամասի բնակիչ, իր ծանոթ Յանեկը, իր տանը ծեծի է ենթարկել իրեն և ձեռքից խլել 60.000 դրամ արժողության բջջային հեռախոսը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Յանեկը 1989 թ. ծնված, նախկինում դատված Յանեկ Բ.-ն է, որը բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանել հանցանքը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ: