Բաժիններ՝

Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի` Կարեն Եսայանի սպանության գործով դատական երեկվա նիստի ժամանակ հնչած վիրավորանքների առթիվ Գյումրիի ոստիկանության քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Գյումրիի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը: Հիշեցնենք, որ երեկվա նիստից հետո ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Շիրակի մարզի դատախազություն:

«Քանի որ Վարդան Ղուկասյանն անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ, նաև` ինձ վիրավորելով, խնդրել եմ քրեական գործ հարուցել»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Նշենք, որ Վարդան Ղուկասյանը դատարանում անհարգալից վերաբերունք էր դրսևորել ներկաների՝ նաև փաստաբանի հանդեպ՝ հայտարարելով, որ չի պատասխանի նրա հարցերին, քանի որ իր դիմաց «դև» է:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031