Բաժիններ՝

«Վե´րջ գծատերերի լպիրշությանը». Ակցիա՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց

Քաղաքապետարանի մոտ հավաքվել են ակցիայի մասնակիցները, ովքեր պահանջում են, որպեսզի 150 դրամ չդարձնեն ուղեվարձը: Այս մասին հաղորդում է Galatv.am-ը:

Ոստիկանները փակել են քաղաքապետարանի մուտքը, սակայն ակցիայի մասնակիցներից երկուսին հաջողվել է հասնել քաղաքապետարանի դռան մոտ, սակայն նրանց ներս չեն թողել մտնել: Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքին ունեն պաստառներ, որոնց վրա պատկերված են Գալուստ Սահակյանն ու Տարոն Մարգարյանը, գրված է` վե´րջ գծատերերի լպիրշությանը:

Ակցիայի մասնակիցները հիսուն դրամանոցներ են նետել քաղաքապետարանի դռան մոտ ի նշան բողոքի: Այս պահին ոստիկանական ուժեր են ավելացնում քաղաքապետարանի մոտ:

Քաղաքացիական ակտիվիստներ Անի Կաղինյանը և Իզաբելլա Աբգարյանը պահանջում են, որպեսզի որևէ մեկը իջնի և պարզաբանում տա թանկացման հետ կապված: Ոստիկաններն ասում են, որ ակցիայի մասնակիցները խոչընդոտում են քաղաքապետարանի բնականոն աշխատանքը, ինչին ի պատասխան ակտիվիստները սուլում են:

Նշենք, որ այս պահին ակցիային մասնակցում են ՀԱԿ և Ժառանգություն կուսակցություններից երիտասարդ ակտիվիստներ, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031