«Ես, ցավոք, չունեմ սեփական մեքենա». Արմեն Աշոտյանը՝ Free car ակցիայի միանալու մասին

168.am-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ արդյոք վերջինս չի՞ պատրաստվում միանալ Անվճար ավտոմեքենա ակցիային և մարդկանց իր ավտոմեքենայով անվճար մի վայրից մյուսը տեղափոխել: Ի պատասխան մեր հարցին՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ ինքը սեփական մեքենա չունի:

«Ես, ցավոք, չունեմ սեփական մեքենա: Քշել լավ չի ստացվում ինձ մոտ: Իհարկե, ինձ ոգևորում է համերաշխության այն մթնոլորտը, որ տիրում  է քաղաքում: Ես ուրախանում եմ այս միախմբվածությամբ, որը ի պատիվ կազմակերպիչների՝ չունի քաղաքական երանգ, քաղաքական ուժերի մոտ  մեր քաղաքացիներին շահագործել չի ստացվում: Իհարկե, քաղաքապետարանն առաջնորդվում է միաժանակ երկու խնդիրներով՝ մի կողմից արդիական և անվտանգ տրանսպորտային համակարգ, մյուս կողմից՝ սոցիալական խնդիրներ: Վստահ եմ, որ քաղաքապետը և երևանցիները իրար հետ լեզու կգտնեն»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Աշոտյանը; Մեր հարցին՝ այնունամենայնիվ, եթե ավտոմեքենա ունենար, կմիանա՞ր ակցիային, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ժամանակ չունեմ, ես կրթության նախարար եմ, մինչև ժամը 10-ը պետական պաշտոնյա եմ: Ես միշտ էլ արել եմ դա, ուղղակի այդ ժամանակ YouTube չի եղել կամ մարզային իմ այցելությունների ժամանակ դա ձեզ չի հետաքրքրել: Շատ ուրախ եմ, որ դա ստացել է նման կազմակերպված բնույթ ու հուսով եմ՝ դա չի ավարտվելու ինչ-ինչ փոփոխությունների պարագայում նույնպես»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս