
50 դրամանոցի պատկերով տորթ քաղաքապետին` ակտիվիստներից

Ըստ «Փաստինֆոյի»՝ այսօր առավոտից հասարակական տրանսպորտի ուղեվարձի դեմ բողոքի ակցիան տեղափոխվել է կառավարության շենքի մուտքի մոտ: Հիշեցնենք, որ նախորդ օրերին ակտիվիստները հավաքվում էին քաղաքապետարանի դիմաց: Այս փոփոխությունը կապված է այսօր կառավարության նիստի օրակարգում նախանշված փոխքաղաքապետի այս հարցով զեկուցման հետ:
Ակցիայի մասնակիցները պահանջում են վերանայել քաղաքապետի որոշումը, որն, ի դեպ, երեկ է հրապարակվել քաղաքապետարանի կայքում:
Հիշեցնենք, ինչպես երեկ «Փաստինֆո»-ին ասել էր մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, եթե այդ հրապարակումը միակն է հունիսի 19-ին քաղաքապետի որոշման կայացումից ի վեր, ապա նախորդ օրերին քաղաքացիներից գաձվել են անօրինական գումարներ, քանի որ իրավական ակտը մտնում է ուժ մեջ միայն դրա հրապարակումից հետո:
Ի դեպ, ակցիայի կազմակերպիչներն այսօր ժամը 12.00-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին որոշել են նաև տորթ-նվեր փոխանցել 50 դրամանոցի պատկերով: