
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի Ալափար գյուղի բնակիչ 49-ամյա Վահրամ Խաչատրյանի վարած ГАЗ 5227 մակնիշի 68 ՕԼ 007 համարանիշի և Երևանի բնակիչ 25-ամյա Ռոման Ջիլավյանի վարած BMW 312 մակնիշի 35 VP 379 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանի և դասակի հրամանատար Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: