Բաժիններ՝

Հրայր Թովմասյանը՝ «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայի անուղղակի մասնակի՞ց

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ըստ Մեդիամաքս-ի, այսօր ասել է, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ընթացող պայքարը «քաղաքացիական հասարակության ընդվզում է, ինչը նաեւ գործող կառավարության ձեռքբերումն է»: Ավելին, այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով Մեդիամաքս-ի  հարցին՝ արդյոք անօրինակա՞ն գործողություն է քաղաքացիների կողմից 100 դրամ վճարելը տրանսպորտի ծառայության դիմաց, Հրայր Թովմասյանն ասել է հետևյալը. «Ո՛չ, անօրինական չէ»:

Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում տրանսպորտի խնդրին անդրադարձել էր նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ շարժումն ունի սոցիալական բնույթ, որն էլ պայմանավորված է քաղաքապետի որոշմամբ: Նա նաև շեշտել էր, որ այսուհետ որոշումներ կայացնելիս կառավարությունը պարտավոր է հաշվի առնել քաղաքացիական հասարակության կարծիքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031