Ըստ նախնական տեղեկություների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Ապրիլի 13-ին, ժամը 21.50-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղում` Վ. Սարգսյանի տուն-թանգարանի մոտակայքում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի երկամսյա նախնական կալանքի ժամկետն ավարտվում է մայիսի 5-ին: Նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը կարծում է, որ դրանից հետո գործը կուղարկվի դատարան:
Հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 15-ին օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին առանձին շրջաններում, 16-ին շրջանների զգալի մասում, 17-18-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Քրիստափորի փողոցում՝ «Փեթակ» տոնավաճառի հարևանությամբ, բախվել են Dodge մակնիշի 29 ՍՏ 129 համարանիշի և Mitsubishi մակնիշի 19 ՍՍ 018 համարանիշի ավտոմեքենաները:
Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 187 կմ հատվածում` Սառնակունք գյուղի վարչական տարածքում, Mercedes մակնիշի 33 ԼՏ 874 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Opel մակնիշի 29 ԼՍ 504 համարանիշի ավտոմեքենային:
Ժամը 17:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-Մխչյան փողոցների խաչմերուկում բախվել են Արտաշատ քաղաքի Սպանդարյան փողոցի բնակիչ, 44-ամյա Արմենակ Մալխասյանի վարած BMW 520 մակնիշի 18 ՕՍ 520 համարանիշի և Արտաշատ քաղաքի Սամվել Հակոբյան փողոցի բնակիչ, 27-ամյա Վահե Հարությունյանի վարած Nissan Sunny մակնիշի 16 ԼԼ 996 համարանիշի ավտոմեքենաները:
Ապրիլի 13-ին, ժամը 20.06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գրիբոյեդով փողոցի թիվ 21/4 շենքի մոտակայքում՝ գազալցակայանի հարևանությամբ:
«Մեղմ ասած, տեղը տհաճ է, ընտանիքի անդամները տեսակցություն չունեն, էդ մարդկանց էլ է պետք հասկանալ»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը:
անկում ներառված էին Ռուբեն Հայրապետյանը, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մենեջեր Դավիթ Հայրյանը, ռեստորանային համալիրի մի շարք մատուցողներ, բժիշկներ, որոնք առնչվել են Վահե Ավետյանի հետ:
«Քանի որ մութ էր, չէր երևում, գնացի իրենց ուղղությամբ: Ավտոկայանատեղիում մոտեցա Արմանին՝ Խաչատրյան, հարցրեցի՝ ի՞նչ է եղել: Ասեց՝ ոչ մի էական բան չկա, ինչ-որ խմած հաճախորդներ էին: Տենց հետ էինք գալիս տղերքով, Նորոյին հարցրեցի՝ ապ, ի՞նչ էր եղել, Նոր: Ասեց՝ հավայի, հետո կխոսանք: Եկա ռեստորանի մուտքի մոտ, Զոհրաբյան Հրաչին տեսանք»:
Իր նախաքննական ցուցմունքում նա հայտնել էր, որ աշխատում է Ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ դատաքննության ընթացքում ասաց, որ աշխատում է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում որպես անվտանգության աշխատակից:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր ժամը 11.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սրբ. Սարգիս եկեղեցու մոտակայքում՝ Հրազդանի կիրճում, հայտնաբերվել է դի և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամբաստանյալը նշեց, որ ինքն ուղղակի զարացած է. տուժողներից ոմանք չեն ուզում ճիշտն ասել. «Ես փորձել եմ հադարտեցնեմ»: Նա նշեց, որ վեճը շատ կարճ է տվել՝ 30-40 վայրկյան: Տուժողները, ըստ նրա, «ֆիլմեր են նկարում», երբ ասում են, որ վեճը երկար է տևել:
Ախթալա քաղաքի բնակիչ Գառնիկ Դավթյանը զանգահարել է Լոռու մարզի մեկ այլ բնակիչ Հայկ Դալլաքյանին՝ պահանջելով պարզաբանումներ տալ օրեր առաջ տեղի ունեցած վիճաբանության և իրեն ապտակելու կապակցությամբ:
Ապրիլի 13-ին, ժամը 11.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սրբ. Սարգիս եկեղեցու մոտակայքում՝ Հրազդանի կիրճում, հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 37 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 46-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ապրիլի 12-ին, ժամը 03.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ «Երևանի ՋԷԿ»-Նորագավիթ երկաթգծի հատվածում մի կին ընկել է գնացքի տակ, իսկ ժամը 06.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նշված տարածքից մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1932 թ. ծնված Ծովինար Խ.-ն:
ՀՀ ոստիկանության Երևանի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկան Գոռ Պողոսյանը մեղադրվում է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում մարդուն ազատությունից ապօրինի զրկելու մեջ: Խմբի մյուս անդամը, ըստ մեղադրանքի, կրկին ոստիկան է՝ նրա ընկեր, ՀՀ ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին դասակի ոստիկան Կարապետ Մալխասյանը:
«Շատ-շատ մարդիկ հույսով վերադարձել էին։ Ազատության հրապարակում շատ մարդկանց հետ եմ զրուցել, Ռուսաստանից, Եվրոպայից մարդիկ եկել էին, որ ինչ-որ բան փոխվելու է , և իրենք տասը, քսան տարի հետո վերադառնալու են հայրենիք»,- ասել է նա Գագիկ Գինոսյանը:
Ապրիլի 12-ին, ժամը 20.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 30 շենքի 52-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է և չի կարողանում բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Samsung» մոդելի բջջային հեռախոս և «Acer» մոդելի նեթբուք, «Մերսեդես Բենց C 240» և «Հունդայի Վերնա» մակնիշի ավտոմեքենաների անվադողեր իրենց անվահեծերով… Սա դեռ մասնակի թվարկումն է այն ապրանքների, որոնք 2012 թ. հափշտակվել են Երևանում գործած հանցախմբի կողմից: Ընդ որում, կողոպուտի զոհերը եղել են հիմնականում կանայք:
Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակված 27 դատապարտյալ կա, որոնցից 24-ը գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, իսկ 3-ը՝ այլ քրեակատարողական հիմնարկներում:
Ապրիլի 12-ին, ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 3ա շենքի 21-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նա բողոքում է մեր երկրի կառավարությունից՝ հարցնելով նրանց, թե հանուն ինչի՞ պիտի իր երկու բարձրագույն կրթություն ստացած որդիները գնային արտերկիր: «Մնացել եմ մեն-մենակ: Բա մե՞ղք չեմ ես»,- հուզված ասում էր տատիկը:
Քանի որ նախարարներին ասված է՝ գնահատել մարզպետի աշխատանքը, հեռախոսազանգ է գնում մարզպետարան, թե՝ մի քիչ թիվ տվեք… Նրանք էլ անցյալ տարվանից մի քիչ բարձր թիվ են տալիս: Տնավարություն է:
Ապրիլի 12-ին, ժամը 13.38-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սեբաստիա փողոցում գտնվող չգործող «Փարոս» ռեստորանի տանիքում:
Դժբախտ պատահարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ` 1981 թ. ծնված Զուրաբ Ավագյանը, 1963 թ. ծնված Սասունիկ Սարգսյանը և Արթիկի բնակիչ` 1980 թ. ծնված Վարդան Վարդանյանը տեղում մահացել են։ Պարզվել է, որ զոհվածների թվում կան ևս 2 ՀՀ քաղաքացիներ` 1988 թ. ծնված Արթուր և 1987 թ. ծնված Արտեմ Խաչատրյանները:
Այսօր՝ ապրիլի 12-ին, 1-03 շտապ-օգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Ավանի բաժանմունք, որ Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի 17 տան բակում կախված տղամարդու դի կա:
Ապրիլի 11-ին, ժամը 16:30-ին, ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Ավան թաղամասի Աճառյան փողոցից բերման են ենթարկել 1972 թ. ծնված, նախկինում դատված Վարդան Ա.-ին: