Ապրիլի 13-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Տիգրանյան փողոցի թիվ 6 շենքի 1-ին մուտքի նկուղից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Սերյոժա Ա.-ին, որը ապրիլի 4-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Մոտ 30 րոպե առաջ 168.am-ի հետ զրույցում Ներսես Նազարյանը բառացիորեն ասել էր. «Ես շարունակում եմ աշխատել իմ պաշտոնում, և այժմ էլ գտնվում եմ իմ աշխատավայրում»: Ստացվում է, որ Նազարյանին պաշտոնանկ են արել նրան նախապես այդ մասին տեղյակ չպահելով, և մամուլն ավելի շուտ է տեղեկացել Ոստիկանապետի հրամանի մասին, քան Նազարյանն՝ ինքը:
Ապրիլի 14-ին, ժամը 00.05-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 31-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1962 թ. ծնված Անդրանիկ Հովհաննիսյանին, որը տեղում մահացել է:
Այսօր` ապրիլի 15-ին, Երևանի քաղաքապետարանում հանդիպում է տեղի ունեցել 33-րդ թաղամասի (Տիգրան Մեծ, Խանջյան, Հանրապետություն եւ Ֆիրդուս փողոցների հատման հատվածում) իրացման գոտու բնակիչների ներկայացուցիչների և տարածքը կառուցապատող «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերության ներկայացուցիչների միջև:
Ժամը 17:30-ի սահմաններում Արտաշիսյան փողոցում՝ «CBS» բենզալցակայանի դիմաց, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Գևորգ Եսայանի վարած «ВАЗ 21-06» մակնիշի՝ 70 SS 006 և Երևանի բնակիչ 32-ամյա Էդգար Պետրոսյանի վարած «Toyota Corolla» մակնիշի՝ 27 SL 442 համարանիշի ավտոմեքենաները:
ՀՀ Ոստիկանության պետի հրամանով՝ Ոստիկանության Քրեական Հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ ուղարկվելով կադրերի ռեզերվ:
«Տեղից ո՞վ ռիսկ կենե զորամասի պետին ասի՝ զարթնի՛, էսպես խնդիր կա, գիշեր է, որպեսզի էրեխին սոնոգրաֆիա էնեն: Արել են, ժամը 11-ին են արել: Էլ ո՞ւմ է պետք: Էրեխես արդեն մահանում էր: Ժամերը, րոպեները մարդու կյանքի խնդիր են լուծում»:
Ապրիլի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:
Ապրիլի 15-ին, ժամը 16.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 30ա շենքի 5-րդ հարկից ծուխ է նկատվում :
Բնապահպանական պետական տեսչության կողմից 08.04-13.04.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 980.0 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել է 260.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Դատարանում հրապարակվեց մահացած Հայկ Խաչատրյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:
«Ուժ են կիրառել որդուս նկատմամբ, պառկացրել են հատակին, էլեկտրաշոկով չորս անգամ փորձել են ուշաթափ անել»:
Մոտ 12 մետր բարձրությամբ ծառն իր տեսքով լիովին համապատասխանում է թամանյանական ոճին և ներդաշնակորեն լրացնում է այն:
«2013թ. ապրիլի 14-ի դրությամբ ՀՀ -ում պետական հաշվառման է վերցվել 625 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել են 57 և մարմնական վնասվածքներ ստացել 897 մարդ: Նշված 57 զոհերից երկուսը եղել են անչափահասներ»,- ամփոփելով 2013թ. առաջին եռամսյակը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 13-ին, ժամը 18.00-ին, բաժին է ներկայացել 1964 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն, որը 2003 թ. դեկտեմբերի 10-ից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Վկա, տուժող Նապոլեոն Ազիզյանի նախկին փեսա Արամ Իոսիֆյանը հայտնեց, որ Ն.Ազիզյանը հեռախոսազանգի միջոցով խնդրել է իրենց տուն գալ: Տեղ հասնելով՝ տեսել է գետնին թափված նկարների շրջանակներ ու խրձով սոսնձվող ժապավեններ:
Ապրիլի 16-20-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հովտային շրջաններում` տեղ-տեղ ամպրոպ, Լոռիում, Տավուշի, Սյունիքի նախալեռներում և լեռնային շրջաններում` թաց ձյուն: Քամին` հյուսիս-արևելյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 16-17-ին ցերեկը կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 14-17 աստիճանով:
Ապրիլի 15-ին, ժամը 13.41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում հայտնաբերվել է նռնակ:
Գիրքը ներկայացնում է՝ հետաքրքրաշարժ, գիտահանրամատչելի պատմություն ճանաչման այն ուղու մասին, որ անցել է մարդկությունը օդագնացության, ավիացիայի, աստղագիտության և տիեզերագնացության բնագավառներում, սկսած քարե դարից՝ մինչև մեր օրերը, ինչպես նաև գալիք տիեզերական ապագայի մասին:
Ապրիլի 17-ին և 18-ին գիշերը Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում հնարավոր է ջերմաստիճանի անկում օդում մինչև 0…-2°C:
Toyota-ն բախվել է բետոնի սյանը, 5 մարդ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: BMW-ի միջից վարորդին և վիրավորներին դուրս են հանել քաղաքացիները:
Վերջերս զարմանալի զուգադիպությամբ պարզվեց, որ Հայաստանում հավի մսի իրացմամբ զբաղվող երկու մրցակից ընկերությունների որոշ արտադրատեսակներ վտանգավոր են մարդու առողջության համար:
5 դիմակավորված անձինք էլեկտրաշոկով Գայդար փողոցի 10 շենքում՝ վերելակի մոտ, հարձակվել են 19-ամյա Հայկ Ախոյանի վրա, մի քանի անգամ էլեկտրահարել են, այնուհետև նրա մոտից հափշատեկել են բջջային հեռախոս և տան բանալիները։
ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պետությանը խոշոր վնաս պատճառելով ապօրինի ձեռնարկատիրություն, առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Ս. Հարությունյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել:
Վարորդին և ուղևորին՝ նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Նատաշա Նանյանին, ավտմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:
Ապրիլի 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 15-ին օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին առանձին շրջաններում, 16-ին շրջանների զգալի մասում, 17-18-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
«Հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն ինձ հաճախ են հարցնում՝ իմաստ ունի՞ բարձրագույն կրթություն ստանալ տուրիզմի ասպարեզում: Ես ասում եմ՝ «միանշանակ՝ այո»»:
Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղ ունեցել Երևանում:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Հենրիկ Օ.-ի և Սուզանա Օ.-ի: